• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ավանդազրույցներ Հայաստանի բնակավայրերի մասին

Ավանդազրույցներ Հայաստանի բնակավայրերի մասին

Հայկական ավանդազրույցներն անչափ գրավիչ են և հետաքրքիր։ Դրանց միջոցով կարող ենք պատկերացում կազմել  ժողովրդական հավատալիքների, բնավորության ազգային գծերի, կենցաղի ու սովորությունների մասինլ։

Այս անգամ  Art365.am-ը առանձնացրել է հայկական ավանդազրույցներ բնակավայրերի տեղանունների ծագման մասին։

 

Ապարան

 

Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։

 

տես նաև՝

Արարատ և Արագած [ԼԵԳԵՆԴ լեռների մասին]

 

Զանգեզուր


Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:

 

 

Տես նաև՝ 

 

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ մասին ժողովրդական զրույցներ

 

Երևան

 

Ըստ ավանդության, երբ Նոյյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջբոլորը: Ջուրը ետ էր քաշվել, և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…»․ նա նկատի ուներ ցամաքը: Նահապետի այս բացականչությունն էլ ըստ ավանդույթի հետագայում դարձել է Նոյի հայացքի առջև ընկած վայրում ձևավորված քաղաքի անունը՝ Երևան։

 

Տես նաև՝

Ռետրոսպեկտիվ [լուսանկարներ հին ու կանաչ Երևանից]

 

 

 

Շուշան Մարուքի

26.03.2024

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.