• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գագիկ Գինոսյանն ասել է․․․

Գագիկ Գինոսյանն ասել է․․․

  • Մենք ինքնության կռվում պարտվում ենք՝ բանակում չկա գաղափարախոսություն, չունենք ազգային կրթություն, ազգային մշակույթը վտարված է ցանկացած պետական միջոցառումից: 

 

  • Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի և նույնիսկ երգի միջոցով արտահայտել:Պարը աճեց, զորեղացավ և դարձավ արվեստների թագը, որովհետև միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին և մարմինը:

 

  • Եթե «չար մարդիկ երգ չունեն», ապա տկարները պար չունեն:

 

  • Փորձեցին աչքերը պարի ավելի ժպտուն դարձնել, քան հայի թախծոտ աչքերն են: Փորձեցին նրբացնել նրա թավ հոնքերը և նույնիսկ անբռնազբոս ծիծաղ դարձնել հայ հարսիկի ամոթխած ժպիտը:

 

  • Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա:

 

  • Մտավորականություն կա, բայց ամբիոնից զրկված է: Մշակույթի գործիչն իմպոտենտ է, եթե բացառապես մշակութային գործիչ է մնում:

 

  • Մենք հաղթել ենք որակով, ոգով ու գաղափարախոսությամբ: Եթե Գեւորգ Չավուշն ու Անդրանիկն էլ հանճարեղ ռազմավարներ չլինեին, նրանց մեկ ամսում կոչնչացնեին: 

 

  • Ամբողջ կյանքում սովորել եմ բեմից պարով ներկայանալ, ճակատագրի հեգնանքով դեկտեմբերի 2-ից երրորդ միջոցառումն է, որտեղ չեմ պարում և խոսում եմ: Մեկ ամսվա մեջ մի քիչ շատ է, իհարկե պարելու ընթացքում բեմից խոսում եմ, բայց սա այլ է:

 

  • Երկիրը երկու եզր ունի:  Այն սկսվում է Եռաբլուրից և ավարտվում իրական սահմանով. քանի դեռ պահում ենք երկու սահմանները, ոչ մի ոտնձգություն չի կարող լինել մեր հայրենիքի վրա:

 

  • …Շատ ծանր օրեր են եղել, ավելի շատ հումորային դրվագներ եմ հիշում, թե ինչպես հաղթեցինք, տանկեր ոչնչացրինք. աշխատել եմ չպատմել դժվար դրվագները:

 

  • Ո՞նց կարելի է պատերազմի մեջ գտնվող երկիրը լքել:

 

  • Բանակից վերադառնալուց հետո երջանիկ պատահականությամբ հանդիպեցի Հայրիկ Մուրադյանին. շատ կարևոր սկզբունքներ և գիտելիքներ տվեց պարի մասին: Կոմիտասից ավելի դիպուկ ազգային պարի մասին ոչ ոք չի ասել: Նրա սկզբունքներն այսօր էլ մեզ օգնում են, որ ճշգրիտ վերարտադրենք պարը:

 

  • Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն... Երբ մահը կնայի աչքերիս մեջ: Հեգնել մահը... այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։ Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը։

 

Աղբյուրներ՝ Armenpress.am, Bravo.am

 

տես նաև՝

Փաստեր Գագիկ Գինոսյանի մասին

 

shushan karapetyan

07.02.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.