• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Փաստեր Գագիկ Գինոսյանի մասին

Փաստեր Գագիկ Գինոսյանի մասին

  • Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ախալցխա քաղաքում։ 

 

  • Գինոսյանների ընտանիքը  Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս փոքր քաղաքից էր:

 

  • Գագիկ Գինոսյանն 1987 թվականից հանդես  է եկել Հայրիկ Մուրադյանի  «Վան» ազգագրական խմբում։

 

  • Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ 

 

  •  2001 թվականին հիմնադրել էր «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

 

  • Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 

 

  • Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում։

 

  • 1996-1999 թվականներին ղեկավարել է  Գյումրիի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակը։ 

 

  • 2011 թվականին Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» համույթը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով Իսպանիայում անցկացվող ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին՝ զբաղեցրել է առաջին տեղը։

 

  • Գագիկ Գինոսյանը ուսումնասիրել և վերականգնել էր 36 պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» խումբը։

 

  • Գագիկ Գինոսյանի վերականգնած պարերի ցանկը՝
  1. Թագվորի գյովընդ
  2. Մանդր վերվերի
  3. Կարնո քոչարի
  4. Սղերդի քոչարի
  5. Աղքըտի քոչարի
  6. Մշո քոչարի
  7. Մածուն
  8. Շավալի
  9. Խոշ բիլազիկ
  10. Մինինդուր
  11. Բուլուլ
  12. Պուդուդի
  13. Ջամբար ամի
  14. Երեք ոտք
  15. Համշենի թռթռուկ
  16. Չալմը դանգը
  17. Թամզարա, Կարնո տարբերակը
  18. Թամզարա, Արաբկիրի Նարե-ի ուսերով տարբերակը
  19. Պոզարե
  20. Շարանի
  21. Էջմիածին
  22. Աստվածածնա պար
  23. Էրզրումի շորոր
  24. Ֆնջան
  25. Կոմիտասի շորոր
  26. Ետ ու առաջ
  27. Թարս պար
  28. Գորանի-ի մի տարբերակը
  29. Ձկնորսների պար
  30. Ճոճք
  31. Դափկի
  32. Լորկե-ի Մուսալեռան տարբերակը
  33. Սրաբար
  34. Լաչին-ի մի տարբերակը
  35. Ակար-Մակար
  36. Լազ պար

 

  • 2007 թվականին հիմնել էր «Ազգագրության թատրոնը» և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակային 3 ներկայացում՝ Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց»: 2014 թվականին բեմադրել «Խաչ պատերազմի» ներկայացումը։

 

  • Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։

 

  • 2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը: Այն ընդգրկում է  հեղինակի արձակ բանաստեղծութունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը Արցախյան պատերազմի մասին։

Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա․․․

Գագիկ Գինոսյան

տես նաև՝

Գագիկ Գինոսյանն ասել է․․․

shushan karapetyan

07.02.2024

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.