• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
3 սերիալ արվեստի մասին

3 սերիալ արվեստի մասին

Արվեստի գործիչների, հայտնի աշխատանքների և ամբողջական դարաշրջանների մասին բազմաթիվ սերիալներ են նկարվել ու նկարվում։ Դրանց միջոցով շատ հետաքրքիր փաստեր, գաղտնիքներ և դրվագներ ենք իմանում տարբեր դարաշրջանների, հայտնի նկարիչների և արվեստի այլ գործիչների մասին։

 

Այս հոդվածում առանձնացրել ենք 3 սերիալ արվեստի մասին։

1. Հուսահատ ռոմանտիկները / Desperate Romantics / Отчаянные романтики

 

ռեժ․՝ Փոլ Գեյ, Դիրմուդ Լոուրենս

դերերում՝ Սեմյուել Բարնեթ, Սեմ Քրեյն, և այլն

 

Մինի սերիալի գործողությունները ծավալվում են 19-րդ դարի արդյունաբերական Լոնդոնում, և պատմվում է Պրեռաֆայելյանների  մասին։ Ապստամբ նկարիչների մի խումբ, որոնք հայտնի են իրենց նորարարական նկարներով և սիրային բարդ հարաբերություններով։

2. Հանճարը․ Պիկասո / Genious / Гений. Пикассо

 

ռեժ․՝ Քեննեթ Բիլլեր

դերերում՝ Անտոնիո Բանդերաս, Ալեքս Ռիչ և այլն

 

Հանճարեղ իսպանացու մասին պատմող այս սերիալում կա ամեն ինչ՝ կտավներ, սիրային պատմություններ, դավաճանություններ, ժամանակաշրջանների հերթափոխություն և դրանց նուրբ արտացոլումները արվեստի մեջ․․․  Մի խոսքով ամեն ինչ, ինչ պետք է իմանալ Պիկասոյի և նրա արվեստի մասին։

 

Տես նաև՝

Պատերազմը Պիկասոյի և Քոչարի աչքերով

3. Իմպրեսիոնիստները / The Impressionists / Импрессионисты

 

ռեժ․՝ Թիմ Դան

դերերում՝ Ռիչարդ Արմիթեջ, Ջուլիան Գլովեր և այլն

 

1920 թվականին երիտասարդ լրագրող Ֆրանսուա Տիբոր Գիսանը մեկնում է Ժիվերնի՝ այցելելու միակ ողջ մնացած իմպրեսիոնիստին՝ Կլոդ Մոնեին, պարզելու, թե ինչպես սկսվեց այն շարժումը, որը հետո հավերժ մնաց գեղանկարչության պատմության մեջ։
Մոնեն պատմում է իր կյանքի պատմությունը, որն ամբողջությամբ գեղանկարչության և իմպրեսիոնիզմի մասին է։

 

shushan karapetyan

25.04.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.