Արվեստի գործիչների, հայտնի աշխատանքների և ամբողջական դարաշրջանների մասին բազմաթիվ սերիալներ են նկարվել ու նկարվում։ Դրանց միջոցով շատ հետաքրքիր փաստեր, գաղտնիքներ և դրվագներ ենք իմանում տարբեր դարաշրջանների, հայտնի նկարիչների և արվեստի այլ գործիչների մասին։
Այս հոդվածում առանձնացրել ենք 3 սերիալ արվեստի մասին։
1. Հուսահատ ռոմանտիկները / Desperate Romantics / Отчаянные романтики
ռեժ․՝ Փոլ Գեյ, Դիրմուդ Լոուրենս
դերերում՝ Սեմյուել Բարնեթ, Սեմ Քրեյն, և այլն
Մինի սերիալի գործողությունները ծավալվում են 19-րդ դարի արդյունաբերական Լոնդոնում, և պատմվում է Պրեռաֆայելյանների մասին։ Ապստամբ նկարիչների մի խումբ, որոնք հայտնի են իրենց նորարարական նկարներով և սիրային բարդ հարաբերություններով։
2. Հանճարը․ Պիկասո / Genious / Гений. Пикассо
ռեժ․՝ Քեննեթ Բիլլեր
դերերում՝ Անտոնիո Բանդերաս, Ալեքս Ռիչ և այլն
Հանճարեղ իսպանացու մասին պատմող այս սերիալում կա ամեն ինչ՝ կտավներ, սիրային պատմություններ, դավաճանություններ, ժամանակաշրջանների հերթափոխություն և դրանց նուրբ արտացոլումները արվեստի մեջ․․․ Մի խոսքով ամեն ինչ, ինչ պետք է իմանալ Պիկասոյի և նրա արվեստի մասին։
Տես նաև՝
Պատերազմը Պիկասոյի և Քոչարի աչքերով
3. Իմպրեսիոնիստները / The Impressionists / Импрессионисты
ռեժ․՝ Թիմ Դան
դերերում՝ Ռիչարդ Արմիթեջ, Ջուլիան Գլովեր և այլն
1920 թվականին երիտասարդ լրագրող Ֆրանսուա Տիբոր Գիսանը մեկնում է Ժիվերնի՝ այցելելու միակ ողջ մնացած իմպրեսիոնիստին՝ Կլոդ Մոնեին, պարզելու, թե ինչպես սկսվեց այն շարժումը, որը հետո հավերժ մնաց գեղանկարչության պատմության մեջ։
Մոնեն պատմում է իր կյանքի պատմությունը, որն ամբողջությամբ գեղանկարչության և իմպրեսիոնիզմի մասին է։