• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Փարաջանովն ասել է․․․

Փարաջանովն ասել է․․․

2024 թվականը հոբելյանական է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի համար։ Հունվարի 9-ին լրանում է մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական տարին  Art365-ը սկսում է Փարաջանովի մտքերի փոքրիկ ծաղկաքաղով։  

 

Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, գուցե քիչ եմ հասցրել ստեղծել, բայց անչափ շատ բան եմ հասցրել սիրել: Մարդկանց եմ շատ սիրել: Միջակության հանդեպ անհանդուրժող էի: 

 

Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, վերդարձա մի մարդ,  որի ուսերին ասես երկու թև կա․ մեկին՝ փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսին` ստրկություն, գերություն, բանտարկյալի նվաստացում:

 

Ես քիչ եմ նկարահանել: Իմ պահարանում 23 չնկարահանված սցենար կա: Ինձ համար դժվար է: Բայց ոչինչ: Մենք մեր մահով կտանենք մեր մի մասնիկը, որը գաղտնիք կմնա։

 

Ես հասկացել եմ, և սա ամենասարսափելին է… Ես հարավն ու արևելքն եմ: Կեղտոտ եւ մաքուր։

 

Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով։

 

Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է։

 

Ժամանակը մեծահոգի է ու արդարացի. այն մաքրում է հիշողությունը, դատապարտվածներին ազատում զրպարտություններից ու վիրավորանքներից, հարություն է տալիս մոռացվածներին, դատում անարդարներին։

 

Ես ծաղիկներ նկարող խելագար ծերուկ եմ։

 

Ես չունեմ ո՛չ պետական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

shushan karapetyan

08.01.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.