• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսն» ասում է...

Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսն» ասում է...

1882 թվականի փետրվար 2-ին է ծնվել իռլանդացի աշխարհահռչակ արձակագիր, բանաստեղծ ու լրագրող Ջեյմս Ջոյսը: Ջոյսը մոդեռնիսատական գրականության կարկառուն ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործությունները ահռելի ազդեցություն են թողել 20-րդ դարի համաշխարհային գրականության զարգացման վրա, անդրադարձել նաև մշակույթում: «Վեպերի վեպ» է համարվում Ջոյսի «Ուլիսեսը». մի զարմանալի, անչափ հետաքրքիր, սակայն  դժվարընթեռնելի գործ, որը մոդեռնիստական գրականության բարձրակետն է: Այս վեպի ընթերցման դժվարություններին, սակայն մեծ հաճույքին Art365-ն արդեն անդրադարձել է(Ինչո՞ւ կարդալ սարսափելի ու չքնաղ «Ուլիսեսը»), իսկ այժմ ներկայացնում ենք ուշագրավ մեջբերումներ վեպից:

 

Յուրաքանչյուր կյանք  մեկը մյուսի հետևից իրար հաջորդող շատ օրեր է ներկայացնում: Մենք թափառում ենք ինքներս մեր  միջով՝ հանդիպելով ավազակների, ուրվականների, հսկաների, ծերերի, երիտասարդների, կանանց, այրիների, մեզ հոգեհարազատ մարդկանց, բայց ամեն անգամ հանդիպում ենք ինքներս մեզ:

 

Նա ետևում մի մեծ ապագա էր թողել:

 

Սերը սիրում է սիրել սերը:

 

Մենք չենք կարող փոխել մեր հայրենիքը, եկեք փոխենք զրույցի թեման:

 

Մարդը կարող է ամբողջ կյանքն ապրել մենակ։ Դե, գուցե: Բայց, այնուամենայնիվ, նրան պետք է, որ ինչ-որ մեկն իրեն թաղի, թեև նա էլ կարող է փորել իր գերեզմանը։

 

Այն ինչին հավատում ես ամբողջ էությամբ, այն էլ գոյություն ունի:

 

Աստված ստեղծեց սնունդը, իսկ սատանան խոհարարներին:

 

Երբեք չես իմանա ում մտքերն ես «ծամում»:

 

Ով ոչնչի մասին չի հարցնում, նրան ոչ մի բանի մասին չեն ստի:

 

Չկա վտանգ, չկա ուղեղ:

 

Պատմությունը մղձավանջ է, որից փորձում եմ արթնանալ:

 

Ուզում ես ինձ ճանաչել, հաց կիսիր հետս:

 

Գեղեցկության զգացումը մեզ մոլորեցնում է:

 

Ի՞նչ ընդհանրություններ կան լուսնի ու կնոջ միջև, որոնք թվում էին նրան:

Նրա վաղնջականությունը, նախորդող և հաջորդող երկրային սերունդների հաջորդականությունը. նրա գիշերային տիրակալությունը.  որպես ուղեկից նրա  կախվածությունը. նրա անդրադարձող  լույսը, նրա կայունությունն իր բոլոր փուլերում. բարձրանալն  ու իջնելը  սահմանված ժամերին, աճումը և նվազումը. նրա արտաքինի  անփոփոխությունը. նրա պատասխանների անորոշությունը այն հարցերին, որոնք պատասխանի հուշումներ չունեն. նրա իշխանությունը ջրերի մակընթացության և տեղատվության վրա. նրա կարողությունը՝  սիրահարեցնելու,  ընտելացնելու, գեղեցկությամբ օժտելու, խելագարեցնելու,  հանցագործությունների մղելու և աջակցելու այդ գործում. նրա արտաքինի խաղաղ անթափանցելիությունը. նրա ինքնաբավ, բռնակալ, անողոք և փայլուն մտերմության անտանելիությունը.ինչպես հանգստություն, այնպես էլ փոթորիկներ ներկայացնող նրա նշանները. նրա լույսի գրավչությունը, նրա շարժումը և ներկայությունը. նրա խառնարանների սարսափելի նախազգուշացումները, նրա անջուր ծովերը, նրա լռությունները. նրա շքեղ փայլը, երբ այն տեսանելի է, և գրավչությունը, երբ այն մնում է անտեսանելի:

Art 365

02.02.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.