• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Խաչատուր Աբովյանի արձանը, որ 7 տարբեր դիրքեր և 3 տարբեր երկրներ փոխեց

Խաչատուր Աբովյանի արձանը, որ 7 տարբեր դիրքեր և 3 տարբեր երկրներ փոխեց

Խաչատուր Աբովյանի հուշարձանի ճակատագիրը ինչ-որ առումով նման է մեծ գրողի ճակատագրին՝ ճանապարհորդություններ, շրջագայություններ, փորձություններ... 

Խաչատուր Աբովյանի արձանը «շրջագայել» է 7 անգամ, ընդ որում 3 անգամ՝ երկրից երկիր:

Khachatur Abovian in Kanaker Yerevan.jpg

Պատմությունը հետևյալն է.

 

Աբովյանի անհետացման 60-ամյակի առթիվ որոշվում է Երևանում կանգնեցնել գրողի հուշարձանը: Գործը պետք է իրականացներ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Արձանը կառուցելու համար անհրաժեշտ գումարը՝ 12.000 ռուբլին պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև կազմակերպված համերգներից ստացվող հասույթով։ Մի քանի տարում տեղի են ունենում համերգներ Կովկասի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում, սակայն պահանջվող գումարը հաջողվում է հավաքել միայն մի քանի տարի անց։

Արձանը քանդակելու համար հայտարարվում է մրցույթ: Արդյունքում, ներկայացված ութ նախագծերից ժյուրիի հավանությանն է արժանանում Անդրեաս Տեր-Մարուքյանի ներկայացրած նախագծերից երկրորդը։ 2 տարի անց արձանը պատրաստ էր, սակայն այն գտնվում էր քանդակագործի բնակության վայրում՝ Փարիզում, քանի որ այն Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ գումարը չկար:

Շուտով քանդակագործը մահանում է՝ այդպես էլ չտեսնելով իր ստեղծագործությունը նախատեսված վայրում, ինչպես նաև չստանալով խոստացված հոնորարը:

 

Անդրեաս Տեր‐Մարուքյանն իր արվեստանոցում՝ Խաչատուր Աբովյանի արձանի հետ, Փարիզ, 1910 թվական

 

Միայն խորհրդային կարգերի օրոք՝ 1925 թվականին, պահանջվող գումարը փոխանցվում է, և քանդակը Փարիզից ուղարկվում է Երևան, բայց... սխալմամբ հասնում է Թիֆլիս. Սա արձանի երկրորդ կանգառն էր։ Թիֆլիսում արձանը մնաց շուրջ 8 տարի և հետո միայն տեղափոխվեց Երևան ու տեղադրվեց «Մոսկվա» կինոթատրոնին կից՝ Աբովյանի անվան հրապարակում:

Այսքանով արձանի «ճանապարհորդությունը» չավարտվեց. 1950 թվականին Աբովյան փողոցը վերակառուցվում է, ինչի պատճառով արձանը տեղափոխվում է Երևանի կրկեսի մոտ, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ անշուք մի վայր:

Որոշ ժամանակ անց Տեր-Մարուքյանի ստեղծած արձանը կրկին տեղափոխվում է՝ այս անգամ հայտնվելով Ծիծեռնակաբերդի բլրի վրա: 1957 թվականին արձանը կանգնեցվում է Մանկական երկաթուղու տարածքում՝ Աբովյանի անվան զբոսայգում, թունելների մոտ։ Միայն յոթ տարի անց՝ 1964 թվականին, արձանը զբաղեցնում է իր ներկայիս տեղը՝ Քանաքեռում` Աբովյանի տուն-թանգարանի տարածքում, ինչից տարիներ անց՝ 1980-ականների վերջին, վանդալները կրակում են Աբովյանի արձանի վրա:

 

shushan karapetyan

31.08.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.