• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպես Հովհան Օձնեցին հաղթեց վիշապներին ու պատժեց հունաց զորավարին

Ինչպես Հովհան Օձնեցին հաղթեց վիշապներին ու պատժեց հունաց զորավարին

Ամենայն հայոց կաթողիկոս(717-728) Հովհան Գ Օձնեցին դասվել է Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքը: Նա ոչ միայն հայտնի աստվածաբան ու իմաստասեր էր, նաև  կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում արաբական արշավանքների շրջանում արաբների և բյուզանդացիների հետ հարաբերություններում: Հովհան Օձնեցին է կազմել «Կանոնագիրք Հայոց» ժողովածուն: Կյանքի վերջին տարիներին Սուրբն առանձնացել է Օձուն գյուղում, զբաղվել մանկավարժական գործունեությամբ ու ճգնությամբ: Նրա մասին ժողովուրդը բազմաթիվ հրաշագործություններ ու ավանդություններ է պատմել, որոնցից երկուսը ներկայացնում ենք ստորև:    

 

 

Հովհան Օձնեցին քարացնում է վիշապներին

 

Մի անգամ, երբ Օհան Օձնեցին պատարագ էր անում վանքում, դրսից ֆշշոց է լսում։ Նա իր յոթ սարկավագներից մեկին ուղարկուում է, որ իմանա թե ինչ ձայն է: Սարկավագը գնում է և չի վերադառնում: Օձնեցին երկրորդ, ապա երրորդ, չորրորդ, վերջապես յոթներորդ արկավագին է ուղարկում։ Երբ ոչ մեկը չի վերադառնում, նա առանց զգեստը փոխելու դուրս է գալիս վանքից․ տեսնում է երկու ահագին օձ և մի կին՝ գութանին հաց տանելիս։ Կռահելով, որ այդ օձերն են կլանել իր սարկավագներին, և բարկանալով, որ գութանին հաց տանող պառավը իրեն իմաց չի տվել այդ մասին, Օձնեցին ասում է. «Վիժեցեք սարկավագներիս և բոլորդ էլ քար դարձեք»: Իսկույն օձերը վիժում են յոթ սարկավագներին, սակայն մեռած, և իրենք էլ քար են դառնում: Քար է դառնում նաև գութան անողներին հաց տանող պառավ կինը։

 

Հովհան Օձնեցին պատժում է նվաճողին

 

Հունաց Վասիլ զորավարը մեծ զորքով գալիս է Հայաստան։ Հովհան Օձնեցին մի սաստիկ ցավ է գցում նրա մարմնի մեջ։ Երկար տառապելուց հետո Վասիլն իմանում է, որ իրեն կարող է բուժել միայն Օձնեցին։ Մարդ է ուղարկում և կանչել է տալիս նրան: Օձնեցին, ձին հակառակ կողմից պայտել տալով, գալիս է Վասիլի մոտ, մի գիր է տալիս, որ ջրով կուլ տա։ Վասիլը կատարում է Օձնեցու պատվերը և անմիջապես ազատվում է ցավից։ Վասիլը զորքերին կարգադրում է հեռանալ Հայաստանից, իսկ ինքն էլ առանձնանալով Սբ. Նշան վանքում սկսում է ճգնել։

Մի օր Օձնեցին այցելության է գալիս Վասիլին և տեսնելով, որ նա ջրի նեղություն է կրում, խաչակնքում է և այրի մեջ իսկույն ջուր է բխում, որը կոչվում է Թնդոց:

Art 365

02.03.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.