• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Իմանուիլ Կանտն ասում է...[հայերի մասին և ոչ միայն]

Իմանուիլ Կանտն ասում է...[հայերի մասին և ոչ միայն]

Ապրիլի 22-ին է ծնվել գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը(1724-1804):  Իր հայտնի ուսումնասիրություններում՝ «Զուտ բանականության քննադատություն», «Պրոլեգոմեններ ապագա ամեն մետաֆիզիկայի» և այլն, Կանտը քննարկել է ճանաչողության, բարոյականության, գեղագիտության, մտածողության և բազում այլ՝ փիլիսոփայության առանցքային  հարցեր: Կանտի փիլիսոփայական հայացքները ահռելի ազդեցություն են թողել հետագա շրջանի փիլիսոփայության ու հասարակագիտության վրա: Art365-ը ներկայացնում է քաղվածքներ մեծ փիլիսոփայի ուսումնասիրություններից, որտեղ անդրադարձ կա նաև հայ ժողովրդին:

 

Երկու բան միշտ հոգին լցնում է նոր և ավելի ուժեղ զարմանքով և ներշնչքանով, որքան հաճախ և ավելի երկար ենք անդրադառնում դրանց.  աստղազարդ երկինքն իմ գլխավերևում  և բարոյական օրենքը իմ մեջ:

 

Պատերազմի համար հատուկ խթաններ պետք չեն. այն ըստ երևույթին ներարկված է մարդկային էության մեջ և նույնիսկ համարվում է վեհ բան, որին մարդուն մղում է փառասիրությունը, այլ ոչ թե շահը: Սա հանգեցնում է նրան, որ ռազմական հմտությունը համարվում է արժեք (ամերիկյան վայրենիների, ինչպես նաև ասպետական ժամանակներում եվրոպացիների շրջանում) ոչ միայն պատերազմի ժամանակ (ինչը ճիշտ է), այլ նաև դառնում պատերազմի պատճառ: Եվ հաճախ պատերազմ է սկսվում միայն այս քաջությունը ցույց տալու համար. հետևաբար, ներքին արժանապատվությունը երևում է հենց պատերազմի մեջ, այնպես որ նույնիսկ փիլիսոփաները գովաբանում են պատերազմը որպես մարդկային ցեղը ազնվացնող բան...:

 

Հայերի մեջ տիրապետում է մի ինչ‐որ յուրատեսակ առևտրական ոգի. նրանք զբաղվում են ապրանքափոխանակությամբ, ոտքով ճամփորդում են Չինաստանի սահմաններից մինչև Կորսո հրվանդանը Գվինեայի ծովափին: Դա ցույց է տալիս այդ խելամիտ և ժրաջան ժողովրդի առանձնահատուկ ծագումը, որը հյուսիս‐արևելքից մինչև հարավ‐արևելյան ուղղությամբ անցնում է գրեթե ամբողջ Հին Աշխարհով և կարողանում է սիրահոժար ընդունելություն գտնել բոլոր ժողովուրդների մոտ, որոնց հետ նրանք շփվում են: Դա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը, որի սկզբնական ձևավորումը մենք այլևս չենք կարող հետաքննել`այժմյան հույների թեթևամիտ և քծնող բնավորության հետ համեմատած:

 

Երեխաներին պետք է դաստիարակել ոչ թե ներկայի, այլ ապագայի, մարդկային ցեղի զարգացման հնարավոր լավագույն մակարդակի համար։

 

Ամենաերկարն են ապրում նրանք, որոնք  ամենաքիչն են մտածում երկարակեցության  մասին։

 

Եթե ​​մի օր ավելի բարձր կարգի էակ ստանձներ մեր դաստիարակությունը, ապա նոր իսկապես կերևար, թե ինչ կարող է դառնալ   մարդը։

 

Եթե ​​երեխային պատժես չարության  համար, իսկ բարության համար պարգևատրես, ուրեմն նա բարիք կգործի  հանուն շահի։

 

Կան որոշ սխալ պատկերացումներ, որոնք հերքել չենք կարող։ Պետք է մոլորված մտքին հաղորդել այնպիսի գիտելիք, որը կլուսավորի նրան։ Այդ ժամանակ զառանցանքն ինքնին կվերանա։

 

Քաջություն ունեցեք օգտագործել ձեր սեփական միտքը:

 

Երբ արդարությունը վերանում է, ոչինչ չի մնում, ինչը կարող է արժևորել  մարդկանց կյանքը։

 

Ով վախով հոգ է տանում, որ չկորցնի իր կյանքը, երբեք չի վայելի այդ կյանքը:

 

Սեր կյանքի նկատմամբ նշանակում է սեր ճշմարտության նկատմամբ:

 

Մահից մենաքիչն են վախենում այն ​​մարդիկ, ում կյանքը ամենամեծ արժեքն ունի:

 

Ով դառնում է սողացող որդ, հետո կարող է բողոքել, որ իրեն տրորել են։

 

Կնոջ ճակատագիրը  տիրելն է, տղամարդու ճակատագիրը՝ թագավորելը, ըստ այդմ էլ  տիրում է կիրքը, իսկ կառավարում՝ խելքը:

 

Խելամիտ հարցեր բարձրացնելու կարողությունն արդեն խելքի և խորաթափանցության կարևոր և անհրաժեշտ նշան է:

 

Բնավորորությունը՝  սկզբունքների համաձայն գործելու կարողությունն է:

 

Art 365

22.04.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.