• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
 «Թուր Կեծակի»-ով, բայց նաև տանկով․ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը

«Թուր Կեծակի»-ով, բայց նաև տանկով․ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը

Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակին հայ ժողովրդի մեծ ներդրման մի փառավոր էջ է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծումն ու գործունեությունը։ Մեր ազգային էպոսի լեգենդար հերոսի անունը կրող լեգենդար տանկային շարասյունը կազմվել է 1943 թ․՝ շնորհիվ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի՝ այն  ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսության տեղապահի՝ Սփյուռքին ուղղված կոչի և աշխարհասփյուռ հայության շրջանում հավաքված միջոցների։

Հատուկ հեռագրով շարասյան կազմումը ողջունում է նաև Իոսիֆ Ստալինը․

Այդ գումարները (115 հազար դոլար ԱՄՆ-ից, 37 000 դոլար Կանադայից, 185 000 ֆունտ Լիբանանից, 276 000 ֆունտ Սիրիայից և այլն)1943 թ․ փոխանցվում են 119-րդ տանկային գումարտակին, որը կռվում  էր Մերձբալթյան երկրորդ ռազմաճակատում։ Ստեղծվում է 21 տանկից բաղկացած շարասյուն՝ համալրված այն ժամանակ նորագույն Т-34-85 տանկերով։ 1944 թ․ հավաքաված գումարներով ստեղծվում է նաև 2-րդ տանկային շարասյունը։ Շարասյունը 119-րդ գումարտակի կազմում 1944 թ․ հունիսին Վիտեբսկ քաղաքի շրջակայքում ապահովում է  զինված ուժերի առաջխաղացումը և Պոլոցկ քաղաքի ազատագրումը։ 

  

1944 թ. հուլիսին  գումարտակը պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետո տանկային շարասյունը գնդի հետ անցնում է Պանևեժիսի շրջան և մինչև օգոստոս առաջադրանքներ է կատարում  ռազմաճակատի հրամանատար Հովհաննես Բաղրամյանի ղեկավարությամբ։ 

1945թ․ տանկային  գունդը, կազմում նաև  «Սասունցի Դավիթ» շարասյունը, արժանանում է գվարդիականի կոչման և ստանում «135-րդ Կարմրադրոշ առանձին տանկային գունդ»‎ անունուը։ 

Շարասյան կազմում կային նաև հայ տանկիստներ․ Սարգիս Նահապետյանը  պարգևատրվել է  «Կարմիր աստղ»‎ շքանշանով, իսկ Միխայիլ Ստեփանյանը՝ «Խիզախության համար»‎ մեդալով։

 

 

Art 365

09.05.2022

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.