• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ե՞րբ է սկսվում պասը, ե՞րբ պատրաստվել Զատիկին, ինչ սպասել վիշապից․  2024 թվականն ըստ օրացույցի

Ե՞րբ է սկսվում պասը, ե՞րբ պատրաստվել Զատիկին, ինչ սպասել վիշապից․ 2024 թվականն ըստ օրացույցի

Արդեն ուժի մեջ մտած 2024 թվականը նահանջ տարի է, այսինքն տարի, երբ փետրվար ամիսը 29 օր ունի։ Ըստ հին հայկական՝ Հայկյան օրացույցի, որը հաշվվում է Հայկ Նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի օրվանից, այժմ 4516 թվականն է, իսկ տարին 4517 թվականի կփոխվի  օգոստոսի 11-ին, այսինքն Նավասարդ ամսի 1-ին։

Ըստ արևելյան օրացույցի, որը սկսվում է փետրվարի 10-ից, տարվա խորհրդանիշը կանաչ վիշապն է, որն ընդհանուր առմամբ դրական զարգացումներ է խոստանում․ սպառված ուժերի վերականգնում, գիտելիքների ամբարում ու խաղաղ ստեղծագործ աշխատանք։ Կանաչ վիշապը նաև խորհրդանշում է իշխանությունը, վեհությունը, պատիվն ու հաջողությունը։ Ըստ արևելցիների՝ այս տարվա տարրը՝ փայտն է, որը զարգացման ու հաջողության խորհուրդներն ունի։ 

Ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոնացույցի տարին  սկսվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնով՝ հունվարի 5-ի ճրագալույցի սուրբ պատարագով ու Աստվածահայտնությամբ։ Ապա հաջորդում են անշարժ ու շարժական տոներ ու հիշատակության օրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հավատացյալներիմ համար։ Մասնավորապես՝

 

Անվանակոչության տոնը՝ հունվարի 13-ին է։

Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 23-ին։

 

Սիրահարների ամենեհաս օգնական ու գերիների ազատարար Սուրբ Սարգսի տոնը հունվարի 27-ին է։

 

Սուրբ Վարդանանց տոնը՝ փետրվարի 8-ին։

 
Մեծ պահքն այս տարի  սկսվում է բավական վաղ՝  փետրվարի 12-ին։

 

Նորապսակների սիրելի Տրնդեզը՝ Տեառնըդառաջը՝ փետրվարի 14-ին է։ 

Մեծ պասը կիսող Միջինքը մարտի 6-ին է։

 
Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ՝ մարտի 24-ին է։

 

Մեկ շաբաթ անց՝ մարտի 31-ին՝

Սուրբ Հարության տոնն է, Մեծ Զատիկը։

 

Համբարձման տոնը՝ մայիսի 9-ին է։

 
Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը՝ հուլիսի 7-ին։

 

Տարվա չորրորդ տաղավար տոնը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը՝ օգոստոսի 18-ին։
 
Խաչվերացը կամ Սրբխեչը՝ սեպտեմբերի 15-ին։

 

Սուրբ Գևորգի տոնը՝ սեպտեմբերի 28-ին։

Սուրբ Թարգմանիչների տոնը՝ հոկտեմբերի 12-ին։

Իսկ եկեղեցական տոնացույցի վերջին հիշատակության օրը՝ Սուրբ Հովհաննեսի ու Սուրբ Հակոբոսի տոնն է՝ դեկտեմբերի 28-ին։

Եկեղեցական տոնացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Art 365

04.01.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.