• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Դադիվանքի սքանչելի Նիկողայոս Սքանչելագործի որմնանկարը

Դադիվանքի սքանչելի Նիկողայոս Սքանչելագործի որմնանկարը

Արցախի նշանավոր վանքը՝ Դադիվանքը, որն ըստ ավանդության 1-ին դարում հիմնադրվել է Թադևոս առաքյալի 70 աշակերտներից մեկի՝  Արցախում քրիստոնեության տարածման համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում, ի թիվս իր պատմական, մշակության կարևոր նշանակությունը, ճարտարապետական արժեքը, ունի ևս մեկ հրաշալիք՝ Նիկողայոս սքանչելագործի որմնանկարը:

Դադիվանքի կենտրոնական եկեղեցին՝  սուրբ Աստվածածին կաթողիկեն,  կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու Խաթունը  ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի:  1214  թվականին կառուցված եկեղեցու ներսում՝ հարավային պատին է պահպանվել հայկական որմնանկարչության նշանավոր նմուշներից մեկը: Ըստ ուսումնասիրողների, այն ստեղծվել է 1297-ին և  պատկերում է  Սուրբ Նիկողայոս սքանչելագործի գահադրությունը:

Այս ուշագրավ պատկերում Քրիստոս սրբին է մեկնում Սուրբ Ավետարանը, Մարիամ Աստվածածինը փոխանցում  է սպիտակ խաչազարդ ուրարը և հրեշտակը մեկնում է մասունք: 

Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Վաղ հասակում կորցնելով մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին, նա  մեծանում է  քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Նա  խնամում է աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, բարեգործություններ անում: Հետագայում դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Ենթարկվում է հալածանքների, աքսորվում: 325թ. մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից: Այս սրբի գործունեության ու անվան հետ է կապված է արևմտյան աշխարհի Սանտա Կլաուսը, որը նույնացվում է Սուրբ Նիկողայոսին: Հայ առաքելական սուրբ եկեղեցին Նիկողայոս Սքանչելագործի հիշատակության օրը նշում է Հիսնականց պահքի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ նոյեմբերի երկրորդ կեսին:    

Դադիվանքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործին պատկերող որմնանկարը, որ տասնամյակներ շարունակ ծածկված էր կեղտի ու փոշու հաստ շերտով վերականգնել են Քրիստին Լամուրիեն և  ճարտարապետ Արա Զարյանը: 

Art 365

25.11.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.