• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գրքի երևանյան փառատոն․ ովքե՞ր հաղթեցին գրական մրցույթում

Գրքի երևանյան փառատոն․ ովքե՞ր հաղթեցին գրական մրցույթում

Ավարտվեց Գրքի երևանյան վեցերորդ փառատոնը։ Փառատոնային միջոցառումներով հագեցած ու աշխույժ օրերն ամփոփվեցին Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում՝ փառատոնի շրջանակում իրականացվող գրական մրցույթի մրցանակաբաշխությամբ։ Ավանդաբեր վեճեր հարուցող գրական այս մրցանակաբաշխությունը, կարծես թե այս տարի անցավ համերաշխության մթնոլորտում։ Թերևս պատճառն այն է, որ մրցույթի կազմակերպիչները հաշվի էին առել նախորդ տարիների դժգոհություններն ու առաջարկությունները և, օրինակ, ժյուրիի անդամների դատին աշխատանքները ներկայացվել էին անանուն։ Ուշագրավ է, որ այս տարի չորս  անվանակարգերում՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա և մանկական գրականություն, գլխավոր մրցանակներ ստացան գրական տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Այսպես «Դրամատուրգիա» անվանակարգի գլխավոր մրցանակը ստացավ հայտնի բանաստեղծ ու դրամատուրգ Սամվել Կոսյանը։

«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակ ստացավ գյումրեցի բանաստեղծ, բանաստեղծական մի քանի ժողովածուների հեղինակ Գևորգ Թումանյանը։

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում հաղթեց սիրված արձակագիր, գրականագետ Ալիս Հովհաննիսյանը։

«Արձակ» անվանակարգում ժյուրիի գնահատականները բաշխվել էին հավասարապես և ներկայացված շուրջ հինգ տասնյակ արձակ գործերից մրցանակը կիսել էին երիտասարդ արձակագիր  Նորայր Սարգսյանն ու արձակագիր, հրապարակախոս   Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Փառատոնի հատուկ մրցանակը տրվեց փառատոնի հատուկ հյուր, մեր հայրենակից, յութուբյան հայտնի «Արմեն և Ֆյոդոր» գրական ալիքի հեղինակ գրականագետ Արմեն Զախարյանին։

Art 365

28.05.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.