• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Անտարես» հրատարակչության 2020-ի բեսթսելլերները

«Անտարես» հրատարակչության 2020-ի բեսթսելլերները

Այս հոդվածով ներկայացնում ենք «Անտարեսի»՝ 2020 թվականի ամենավաճառված գրքերի տասնյակը: 

 

 

10. «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», Ուիլիամ Սարոյան

 

Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ: 

 

 

9. «Օտարը», Ալբեր Կամյու

 

 

1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին:

 

8. «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Ռիչարդ Բախ

 

«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ամերիկացի գրող Ռիչարդ Բախի չորրորդ գիրքն էր, որին հաջորդեցին շուրջ մեկուկես տասնյակ գործեր: Ստեղծագործությունների այդ մեծ ցանկում, սակայն, այս փոքրածավալ վիպակը պահպանեց իր մոգական եզակիությունը թե՛ հեղինակի և թե՛ ընթերցողի համար:
Իր հզոր ուղերձով այն այսօր էլ դիմում է թե՛ ինքն իրեն որոնող պատանուն, թե՛ առօրյա հոգսի ու երազանքի միջև ընտրություն կատարող մարդուն, թե՛ իր ինքնությունը օրեցօր զիջելու համար արդարացումներ որոնողին:

Սա գրքի ամբողջական հրատարակությունն է, որում հայերենով առաջին անգամ լույս է տեսնում վիպակի՝ 2014 թ. հրատարակված չորրորդ մասը:

 

7. Երեք խոզուկները 

Սիրելի հեքիաթ, որը պատմել են մեզ, մենք պատմում ենք մեր երեխաներին, մեր երեխաները կպատմեն իրենց երեխաներին...

 

 

6. «Ծաղիկներ Էլջերնոնի համար», Դենիել Քիզ 

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը նախապես գրվել է իբրև պատմվածք 1959 թվականին և արժանացել «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն պատմվածք: 7 տարի անց Քիզն այն վերածեց վեպի: Ժանրային այս փոխակերպումն ընդհանրական առումով չի փոխել ստեղծագործության էությունը, բայց անգրագետից հանճար և հանճարից անգրագետ գիտափորձը վիպական տարածության մեջ էլ ավելի տպավորիչ է իր մանրամասներով: 

 

 

5. «Ստամբուլի բիճը», Էլիֆ Շաֆաք 

 

 

 

Թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի այս վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն։ Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն։ Սթափ հայացքով ու մեծ քաղաքի կոլորիտային մանրամասների վարպետ ներկայացմամբ Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը՝ իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ։

 

 

4. «Հայրիկ, դու խենթ ես»,  Ուիլյամ Սարոյան 

 

«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:

 

 

3.  «Սառցե սիրտը»

 

 

 

Ներկայացնում ենք Դիսնեյի դասական հեքիաթներից «Սառցե սիրտը»: Արենդելի երջանիկ թագավորությունում հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել ձմեռվա ճիրաններից: 

 

   2.  «Փոքրիկ իշխանը», Անտուան դը Սենթ-Էքզյուպերի

 

  • Ահա իմ գաղտնիքը, այն շատ պարզ է՝ սրատես է միայն աչքը: Ամենակարևորն աչքերով չես տեսնի:
  •  Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի:
  • Ես վախենում եմ դառնալ մեծերի նման, որոնց ոչինչ հետաքրքիր չէ, բացի թվերից:
  •  Երբեք պետք չէ լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը:
  • Դու ապրում ես քո քայլերում և ոչ թե մարմնում: Դու քո գործողություններն ես:
  • Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է՝ դու իրականում իմաստուն ես:
  • Եթե ինչ-որ բան հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:

 

 

 

1. «Ալքիմիկոսը», Պաուլու Կոելյու

 

«Ալքմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

 

 

 

 

 

 

 

 

shushan karapetyan

29.03.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.