• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ամենամեծ տպաքանակներով հրատարակված հայերեն 7 գիրք

Ամենամեծ տպաքանակներով հրատարակված հայերեն 7 գիրք

Այսօր, երբ Հայաստանում գրքերը հրատարակվում են առավելապես 100-500 տպաքանակով, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ, օրինակ, խորհրդային շրջանում, գրքերը հրատարակվում էին հազարավոր և տասնյակ հազարավոր տպաքանակներով: Բայց եղել են այդպիսի ժամանակներ: Իհարկե, մեծ տպաքանակներով հրատարակությունը, չէր երաշխավորում այդ գրքերի ընթերցանության մեծ ծավալները, այլ պայմանավորված էր այլ հանգմանքներով: Մարդկանց մտածողությունն ու արժեքներն այլ էին, հասարակության մեջ գրքի հետ առնչվող մարդու նկատմամբ այլ վերաբերմունք կար,  կարևոր էր, որ նորաձև էր գիրք գնելը, տանը մեծ գրադարան ունենալը: Այսօր արդեն մարդիկ  գրքեր չեն հավաքում, կա գրքի ձևաչափերի՝ էլեկտրոնային, աուդիո, ընտրության  հնարավորություն, գրքերը շատերին մատչելի չեն:Այս ամենով պայմանավորված գրքերի տպաքանակները փոքրացել են: Հայ գիրքը ամենից մեծ տպաքանակներ ունեցել է Խորհրդային շրջանում՝ 1000-100 հազար: Ընդորում, ամենից մեծ տպաքանակներով հրատարակվել են մանկական ու պատանեկան գրքերը՝ 20-100 հազար, Հայկական սովետական հանրագիտարանի հատորները՝ յուրաքանչյուրը՝ 100 հազար տպաքանակով, ինչպես նաև հայ դասական գրողների երկերի հատորները, տարբեր ժողովածուներ ու մատենաշարեր՝ 10-60 հազար տպաքանակով: Սակայն հետաքրաքիր է, թե հայկական գեղարվեստական, ո՞ր առանձին հրատարակություններ են  ամենից շատ տպաքանակներով հրատարակվել:Ներկայացնում ենք այդ գրքերից 7-ը:

 

7

Ալեքսանդր Շիրվանզադե,  «Քաոս» վեպ,  Երևան, 1976,  տպաքանակը՝ 50 հազար:

 

Այս տպաքանակով շատ գրքեր են լույս տեսել խորհրդային շրջանում:1896-1897 թթ. գրված այս վեպի գործողությունները ծավալվում են  Բաքվում հայ մեծահարուստ  Մարկոս աղա Ալիմյանի զավակների հարաբերությունների շուրջ: Մարկոս աղայի մահվանից հետո նրա ժառանգության շուրջ սկսված պայքարում բացահայտվում են նրա զավակների բարոյական նկարագիրը, արատավոր ու անբարոյական միջավայրը:

  

 

6

Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը» վեպ, երկրորդ հրատարակություն, Երևան, 1984 թ., տպաքանակը՝ 50 հազար: 

 

«Ռանչպարների կանչը» վիպասք է, որ ներկայացնում է 19-դարավերջին արևմտահայերի կյանքը, ազգային-ազատագրական շարժման հերոսական ու ողբերգական էջերը, հայ անվանի հայդուկների սխրանքները: 

 

5

Ավետիք Իսահակյան, Երկեր, «Հայ դասականների գրադարան» մատենաշար, Երևան, 1987, տպաքանակը՝  51 հազար:

 

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի երկերի այս ժողովածուում ընդգրկված են նրա տարբեր տարիների բանաստեղծությունները, լեգենդները, արձակ էջերը, հատվածներ օրագրերից ու հուշերից: 

 

4

Եղիշե Չարենց, Երկեր,  «Հայ դասականների գրադարան» մատենաշար, Երևան, 1983,  տպաքանակը` 51 հազար:

 

Այստեղ ընդգրկված եմ հանճարեղ բանաստեղծի բանաստեղծությունները, պոեմները, բալլադները և թարգմանությունները:

 

 

3

Հովհաննես Շիրազ, «Հուշարձան մայրիկիս», Երևան, 1979, տպաքանակը՝  60 հազար:

 

Բանաստեղծի՝ այս գրքում ընդգրկված են քնարական բանաստեղծություններ նվիրված հեղինակի մանկությանը, հատկապես մոր կերպարին:

 

2

Ստեփան Զորյան, Ճանապարհորդ Ջեկոն,  Երևան, 1978 թ., տպաքանակը՝ 100 հազար: 

 

«Ճանապահորդ Ջեկոն»  արձակագիր Ստեփան Զորյանի հայտնի ու սիրված մանկական պատմվածքն է: Այն պատմում է տատիկի ու շան կապվածության, Ջեկոյի ճարպկության, հնարամտության ու հավատարմության մասին: 

 

1

 Խնկո Ապեր,  Մկների ժողովը, Երևան, 1983 թ., տպաքանակը՝  100 հազար: 

 

Հայտնի մանկագրի  առակ-հեքիաթը այլաբանորեն անդրադառնում է խոսքի ու գործի հարաբերությանը, վտանգի ժամանակ մարդկանց ու հանրույթի պահվածքին: 

 

 

Վերոթվարկյալ ցանկում ներառվել են միայն առանձին հրատարակություններ: Սակայն եղել են ու կան առանձին հեղինակների գործեր, որոնց տարբեր հրատարակությունների տպաքանակների հանրագումարը հասնում է միլիոնավոր օրինակների: 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

 

 

 

 

Art 365

30.05.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.