• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Տիեզերքի նվաճումը և երևանյան խճանկարները

Տիեզերքի նվաճումը և երևանյան խճանկարները

1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանով  հաղթահարեց Երկրի ձգողականությունը և սկսվեց մարդու կողմից տիեզերքի նվաճումը։ Այս դարակազմիկ իրադարձությունը ոչ միայն բացեց տիեզերքի դռները մարդու առջև, այլև սկիզբ դրեց մի նոր մշակութային դարաշրջանի, որը կոչվեց Տիեզերական դարաշրջան  (Space Age ): Աշխարհն այլևս առաջվանը չէր և այս իրադարձությունը իր արտացոլումը գտավ նաև 1960-1980-ական թվականների արվեստում։ Ինչպես ամբողջ ամբողջ աշխարհում, Խորհրդային միությունում և Հայաստանում նույնպես այդ կարևոր թվականից սկսյալ ու հետագա երկու տասնամյակում ստեղծվեցին այս թեմայով արվեստի գործեր։ Հայաստանում  տիեզերական ռոմանտիկան իր ինքնահատուկ արտահայտության ձևերը գտավ  գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության մեջ։ Ի մասնավորի, Երևանի քաղաքային միջավայրում 1970-1980-ականներին հայտնվեցին մի շարք ֆուտուրիստական  խճանկարներ,  որոնք փառաբանում էին գիտությունն ու տիեզերքի նվաճումը։ Ներկայացնում ենք այս խճանկարներից երեքը, որոնք այսօր էլ կան:

 

Կարեն Աղամյան,  «Առաջընթաց»  (1983 թ.)

 

Կ․ Աղամյանի այս խճանկարը տիեզերական թեմայով ամենահայտնի գործերից է։ Այսօր այն գտնվում է հորինվածքին ներդաշնակ միջավայրում՝ Կոմիտաս պողոտայում  գործող «Զանգակ» գրատան տարածքում։  Խճանկարը բաղկացած է երեք մասից․ կենտրոնում պատկերված է սկաֆանդրով տիեզերագնաց, որը սավառնում է տիեզերքում:  Հեղինակը համադրել է գիտական առաջընթացը դասական արվեստի հետ. պատկերներից մեկը հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդուն»՝ խորհրդանշելով մարդու մարմնի երկրաչափական կատարելության ու տիեզերքի կապը։ 

 

Զոհրաբ Միրզոյան, Էդվարդ Քարսյանի և Կարապետ Շեխյան,  «Թռիչք» խճանկարը (1984-1986 թթ.)

 

Այս ծավալուն աշխատանքը գտնվում է  Շենգավիթ թաղամասի, տրոլեյբուսի պարկի շենքերից մեկի պատին։ Խճանկարը ներկայացնում է

Մարդու ձգտումը առ տիեզերքի խորքեր։ Մոզայկան ունի  վառ գույներ ու դինամիկ կոմպոզիցիա, ինչը բնորոշ էր այդ տարիների ֆուտուրիստական ոճին

 

Կարապետ Եղիազարյան, Հրայր Կարապետյան, Խաչատուր Գյուլամիրյան, Վաղինակ Մանդակունի և Ալեքսանդր Վզատյան:
Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի խճանկար (1977 թ.)
 

Սա Հայաստանի ամենախոշոր խճանկարներից մեկն է, որը նախկինում զարդարում էր Երևանի Կապի ինստիտուտի շենքի ճակատային մասը, իսկ այսօր՝ տեղափոխվել ու հանգրվանել է այդ  շենքի տեղում կառուցված բարձրահարկի ճակատային մասում։

Պաննոյի կենտրոնական մասում պատկերված են մարդկային կերպարներ, որոնք մարմնավորում են գիտնականներին ու տիեզերագնացներին:  Խճանկարում առկա են ռադիոալիքների, արբանյակային ալեհավաքների և էլեկտրոնային սխեմաների ոճավորված պատկերներ, որոնք խորհրդանշում են տեղեկատվության փոխանցումը տիեզերական անսահմանության մեջ:

Art 365

12.04.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.