1913 թվականին Վահան Տերյանն ընդունվում է Պետերբուրգի համալսարան։ Այս շրջանում էլ ծանոթանում է Մաքսիմ Գորկու հետ։ Նրանք համատեղ աշխատում են հայ գրականության ռուսերեն թարգմանություններն ընդգրկող ժողովածուի վրա։
Գրքի կազմակերպչական աշխատանքների դժվարագույն մասը, Գորկու խնդրանքով, իրականացնում է Տերյանը: Նա է կազմում բովանդակությունը, հավաքում նյութերը, կատարում տողացի թարգմանություններից շատերը: Մասնակցում է նաև խմբագրական աշխատանքներին:
1915 թվի սկզբներին Գորկին հրավիրում է բանաստեղծին Ֆինլանդիալում գտնվող իր ամառանոց և քննարկում են ժողովածուի հետ կապված հարցեր: Նույն թվականի ապրիլից մինչև աշուն բազմաթիվ այլ հանդիպումներ են լինում.
«Գորկու հետևից գնալով ես հայտնվեցի մի ընդարձակ, հաճելի սենյակում: ...Սեղանի շուրջը, գրավյուրներ դիտելով, նստել էինք երեք հոգի. նիհարավուն թխադեմ մի երիտասարդ՝ հայ բանաստեղծ Տերյանը, նրա կողքին՝ պնդակազմ, սափրած դեմքի եռանդուն արտահայտությամբ, Ա. Ն. Տիխոնովը՞ (...) և մի երիտասարդ կին, Վարվառա Վասիլևնա Շայկևիչը, Տիխոնովի կինը...
Տերյանը հարցրեց.
-Ինչո՞ւ դուք, Ալեքսեյ Մաքսիմովիչ, բանաստեղծություններ չեք գրում:
-Ես գրում եմ, բայց դրանք ոչ ոքի չեմ կարդում, ա պատասխանեց Գորկին, ժպտալով այնպես, որ դժվար էր հասկանալ, կատա՞կ է անում, թե՞ լուրջ է ասում:
Նա լռեց, ապա քմծիծաղ տալով ավելացրեց. և — Այո, գրում եմ: Իսկ հետո մի գեղեցիկ օր կվերցնեմ ու ի զարմանս բոլորի կտպագրեմ սիրային լիրիկայի մի գիրք:
Գեղեցիկ, դալուկ հյուծված դեմքով, խոշոր վառվռուն աչքերով ու սև մազերի դեզով Վահան Սուքիասի Տերյանը սովորում է Պետրոգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Նրա անունը արդեն հայտնի էր Հայաստանի գրականության մեջ:
Դիմելով Տիխոնովին Տերյանին, Ալեքսեյ Մաքսիմովիչը խոսք բաց արեց հայ գրականության ժողովածու հրատարակելու մասին: Սեղանի վրա երևացին թուղթ և մատիտ: Տերյանը տալիս էր հայ գրականագետների և ռուս բանաստեղծ թարգմանիչների անունները, որոնց կարելի էր ներգրավել ժողովածուի աշխատանքներին: Գորկին գրի էր առնում ...
Երբ Գորկին իմ եկած երեկոյան համոզում էր Տերյանին գրել նաև ռուսերեն, բազմամիլիոն ժողովրդի լեզվով, այդ խոսում էր գրական ուժերին համախմբողը: Տերյանը պատտասխանեց, որ ինչքան էլ ինքը լավ տիրապետի ռուսերենին, այնուհանդերձ սրտագին մտքերն ու զգացմունքները իրեն ավելի հեշտ է արտահայտել մայրենի լեզվի միջոցով, մարմնացնել մայրենի լեզվի հնչյուններում...», -հիշում է ռուս բանաստեղծ Դմիտրի Սեմենովսկին:
Իսկ Վահան Տերյանը հիշում է.
«Գորկու մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին... Ինքը՝ Գորկին, շատ ազնվական մարդ է շատ սիրելի — այնքան սրտով ու պարզ, որ երևակայել չես կարող և միևնույն ժամանակ օտար և ոչ համակրելի մարդկանց նկատմամբ՝ խիստ ու կծու։ Ինձ երեկոներին պատմում էր և իր կյանքից, պատմեց մի քանի սրտաշարժ և գեղեցիկ էպիսզոդ Մի օր էլ վեճ ունեցանք անիծյալ հարցերի մասին, ըստ որում շոշափեցինք նաև Դոստոևսկուն (որին նա չի սիրում, իսկ ես սիրում եմ): Հետաքրքիր էր, բայց գրելը երկար կլինի և ժամանակ չունեմ»:
Վ․ Տերյանը, Մ․Գորկու անմիջական մասնակցությամբ թարգմանել է Սունդուկյանի «Պեպոն».
«Պեպոյի» լեզվի մասին մասնավորապես պետք է ասեմ քեզ, սիրելի Նվարդ, որ դա գիտակցական ի բան է, որ արված է Գորկու առաջարկությամբ և պնդումով— նա ասում է, որ դա պահպանում է կոլորիտը, և ես համաձայն եմ դրան, թեև շատ տեղեր կոմպրոմիս եմ արել և շտկել եմ այդ արմենիզմները», -գրում է Տերյանը Նվարդ Թումանյանին: