• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև

Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև

Հուլիսի 22-ին Տաթևում կայացավ Մատենադարանի ավագ գիտաշխատող, վիմագրագետ Արսեն Հարությունյանի «Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև»(The Spiritual Citadel of Syunik. Tatev) անգլիալեզու պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդեսը: Գիրքը հրատարակության է պատրաստել Մատենադարանի հրատարակչությունը և այն տպագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Խմբագիրը՝ պ.գ.դ Կարեն Մաթևոսյանն է:

Պատկերագիրք-ուսումնասիրությունը  գիտահանրամատչելի ձևով ներկայացնում է պատմական  Սյունյաց աշխարհի և ընդհանրապես Հայաստանի հոգևոր կարևորագույն կենտրոններից մեկը՝ Տաթևի վանական համալիրը՝ իր պատմությամբ, վիմագրերով, այստեղ ստեղծված բացառիկ ձեռագրերով: Մինչ օրս այս վանական համալիրի մասին այսպիսի համակողմանի ուսումնասիրություն չի եղել:

 Պատկերագրքում ամբողջանում է վանքի գրավոր ժառանգությունը: Մատենագրական աղբյուրների ու վիմագրերի համակողմանի ուսումնասիրությամբ ներկայացվում են վանքի պատմության առանցքային դրվագները՝ շինարարական աշխատանքները,  մշակութային վերելքը՝ Տաթևի դպրոց-վարդապետարանի, ապա նաև համալսարանի հիմնումն ու գործունեությունը:

Պատկերագիրք-ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից. առաջին մասում  ներկայացվում են Տաթևի վանքի պատմության շինարարական, նվիրատվական վիմագրերն ու  հիշատակագրությունները,  իսկ երկրորդում՝ Տաթևի գրչության կենտրոնն իր հարուստ  ձեռագրական ժառանգությամբ՝  մանրանկարչական արվեստով,  հիշատակարաններով և այլն:

Այս բացառիկ գիրքը հարուստ է  Տաթևի ճարտարապետության, վիմագրերի լուսանկար-գրչանկարներով, ձեռագրերի արվեստը, մանրանկարչությունն ու կազմարարական գործը պատկերող լուսանկարներով: 

  

Այս հրատարակությունը կարևորագույն նշանակություն ունի մեր օրերում օտարալեզու ընթերցողին մեր մշակությաին ժառանգությունը ներկայացնելու, պատմական զեղծարարություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու տեսանկյունից: 

Art 365

23.07.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.