• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Շուրիշկանի զորավոր Ավետարանը

Շուրիշկանի զորավոր Ավետարանը

Շուրիշկան լույսի փաթախտա ա,

Սուրբ ճառագայթ ամեն վախտ ա,

Զորությունը չարին յաղթա,

Շուրիշկանանց ավետարան:

Զորավար հանճար արեգակ,

Լուսապայծառ ամեն տեսակ.

Զորքերդ բարի հրեշտակ,

Շուրիշկանանց ավետարան:

Աշուղական այս բանաստեղծությունը ձոնված է Շուրիշկանի խնդրակատար նշանավոր ավետարանին, որն այսօր պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: 2025 թվականի մարտի 10-ից ապրիլի 10-ը այս զորավոր Ավետարանը` դուրս բերվելով ձեռագրապահոցից, դրվել է ցուցասրահում, հնարավորություն տալով բոլոր այցելուներին հաղորդակցվել հրաշագործ Ավետարանի զորությանը: 
 
Վասպուրականից՝ Պարսկահայք

 

Շուրիշկանի Ավետարանը 1498 թվականին Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում ընդօրինակել է Բարսեղ անունով քահանան: Ձեռագրի պատվիրատուն  Վասպուրականի Թուրվանդա իշխանն է: Ձեռագրի հետագա շուրջ հարյուրամյա կյանքի մասին տվյալներ չկան: Հայտնի է, որ 17-րդ դարասկզբի Շահ Աբասի կազմակերպած մեծ գաղթի ժամանակ Տեր Գրիգոր  քահանան Ավետարանը բերել է Պարսկաստանի Փերիա գավառի  Շուրիշկան գյուղ, որի անունով էլ մինչ օրս կոչվում է Մատյանը:

 

Փորձություններ ու հրաշքներ

 

Ըստ Տեր Գրիգորի վկայության, գաղթի ժամանակ Ավետարանը նա պահել է այծի մորթուց պատրաստված անջրանցիկ տիկի մեջ: Ավետարանը ուժ ու զորություն է տվել իրեն ապավինած գաղթական հայերին, օգնել հաղթահարել ճանապարհի դժվարությունները և անվնաս  անցնել Արաքս գետը: Սակայն Ավետարանի փորձություններն ու հրաշքները այսքանով չեն ավարտվել. բերելով Պարսակաստան, հայերն Ավետարանը թաքցրել են Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում, որտեղ Ավետարանը մնացել է 7 տարի:  Իսկ երբ գնացել են Ավետարանը հողից հանելու, ականատես են եղել նոր հրաշքի. Ավետարանի թաքստոցի  վայրում  աղբյուր էր գոյացել և ձեռագիրը եղել է ջրի մեջ, որն էլ Ավետարանի զորությամբ բուժիչ է դարձել: Այս զորավոր աղբյուրին Պապ անունն են տալիս և տեղում նաև մատուռ կառուցում: 

 

Ավետարանի հռչակը այլադավանների մեջ

 

Հրաշագործ Ավետարանի հռչակը տարածվում է ամբողջ Պարսկաստանում: Նույնիսկ այլադավանները ակնածանքով ու վախով են մոտենում Ավետարանին և ապավինում նրա զորությանը: Կան պատմություններ, թե ինչպես համաճարակների ժամանակ Ավետարանը դուրս է բերվել ու տարվել Նոր Ջուղա և այլ վայրեր, կամ ինչպես կատարել իրանցիների խնդրանքները, բժշկել մարդկանց և այլն:  Օտարազգիների՝ Շուրիշկանի Ավետարանի նկատմամբ ակնածանքի արտահայտությունն են Ավետարանին կցված ֆերմանները՝ հրովարտակները, որոնցով արգելվում է վնասել Ավետարանը: 

 

Ավետարանը Մատենադարանում

 

1971 թ. Ներսես և Մաթեոս Ծառուկյանները՝ ներգաղթելով Հայաստան, Շուրիշկանի Ավետարանը հանձնում են Մաշտոցի անվան Մատենադարանին: 2002 թվականից Քրիստոսի հրաշափառ Հարությանը հաջորդող յուրաքանչյուր կիրակի՝ Կրկնազատիկին, Ավետարանը դուրս է բերվում Մատենադարանից և տարվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ երկրպագության համար: 

Art 365

12.03.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.