• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
 Զվարճախոս ու զվարճախոսությունների հերոս Պըլը Պուղին

Զվարճախոս ու զվարճախոսությունների հերոս Պըլը Պուղին

Ըստ ավանդության Արցախի Ավետարանոց գյուղում է ծնվել հայկական այս երկրամասի ամենից նշանավոր զվարճախոսը՝ Պըլը Պուղին։ Մակար վարդապետ Բարխուդարյանի ուսումնասիրություններով նա եղել է Վարանդայի  իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոսը։ Պուղին հեղինակել է կատակներ, անեկդոտներ, առակներ, զվարճախոսություններ, որոնք հետագայում տարածվել են ժողովրդի մեջ, ավելին հենց ինքը հեղինակն էլ դարձել է այդ պատումների հերոսը։ Ներկայացնում ենք Արցախի այս նշանավոր կատակաբանի հետ կապված ժողովրդական զվարճախոսություններ, որոնք պատմել են Մարտակերտի Աշան գյուղի բնակիչներ՝ Հակոբ Հովսեփյանը և Գրիշա Խաչատրյանը։ Նյութերը գրառվել են  1985 թվականին։

 

 ԱՆՀԱՄ ԽՈՍՔ

 

Մելիք Շահնազարը Պլըպուղուն ասում ա.
– Թա կարիս մին անհամ խոսկ ասիս, վեր ես ասիմ անհամ ա, ծիս քեզ կտամ:
Օրեր ըն անց կենում: Հունվարեն մին փսնգյու քշեր, վրցըկկանչա ետ, քամեն պտուտն ար տամ, օզում արթա տները

կլոլածե Կրկժանա ծորը։
Պուղին եր ա կենում շորերը կյենում, քյընում Մելիք Շահնազարեն տոնան ծեն տամ.
– Հե՜ Մելիք Շահնազար, հե՜ Մելիք Շահնազար, արա մին տուս եկ:
Մելիքը քնըթաթախ, մտըկհլաված տոռնը պեց ա անում։
– Տու հու վը՞ս, հինչ ա՞ պտահալ։
– Քու ախպեր թութագ ածելը գյուղում ա՞:
Իմ ախպեր էլ չի գյուդում:


 ԵՍ ԷԼ ԸՄ ՏԱ ՀԵՏԵ ԾԾԱՂՈՒՄ

 

Մելիք Շահնազարը Պուղուն եում ա քահ-քահ ծծաղում։ Պուղին էլ ավելի պեցիր ա ծծաղում։
– Պուղի, հինչա՞վ ըս ծծաղում։
– Պատու հինչտ՞վ ըս ծծաղում:
Ես լավ կերալ ըմ, լավ խմտլ քեփս քյուքացալ ա, ծծաղում ըմ։ Ծծաղում ըմ, քանե վեր ես մելիք եմ, տու՝ ծառա։
Ես էլ ըմ տա հետե ծծաղում, վեր ես ծառա յըմ, տու՝ մելիք։

 

 ԱՍՏՎԱԾԱՎԱՐԻ՞, ԹԱ՞ ՄԱՐԹԱՎԱՐԻ

 

Մելիք-Շահնազարեն հորը բադարաքյավը կյինի ածողը Պուղին ա ընում։
— Մելիք, արևդ ապրած կենա, կյինին աստվածավարի՞ ածիմ, թա՝ մարթավարի։
Պուղուն խոսկեն յրա Մելիքը շատ մտածում ա, ասում՝ աստվածավարի։
Պուղին կյինուն սուրհեն յոր ա օնում ածում՝ մնին՝ շատ, մնին՝ խրեգ, մնին էլ ըսկի ածում չի:
Մելիքը կզնըվում ա․
— Մեռնիս ուչ տու, Պուղի, էդ հի՞նչ ըս անում:
Տու ըսեցեր աստվածավարի ածե։
— Պուղի, աստվածավարին վերն տ՞։
— Աստվածավարին էն ա է, վեր աստուծ մնին կլոխնըվեր ա ածում, մնին էլ վեչ մին պեն չի տամ: Մնին փայը խրեգ ա

ընում, մնին էլ նանա խրեգ, մինը ինձ մնան քյասիբ ա ընում, մինը՝ քեզ նման հարուստ։
— Ըսկացե։ Կյըվթնեն մրթըվարի ածե։


 ՏԵՂ-ՏԵՂ ՇՆՈՐՀԱՎՈՒՐ ԸՆԻ

 

Մելիք-Շահնազարը եշում ա տեսնում՝ Պուղուն շալվարը թազա չիթավ տեղ–տեղ կրկատած։ Մազաղ ա անում.
— Պուղի, շալվարդ տեղ–տեղ շնուրհավուր ընի։
— Օրումաչ ապրիս։

 

ՏՈՒ ԽԵԼՔ ՈՒՆԻ՞Ր

 

— Հո՞ւնց տեսավ, Մելիք, վեր փողը ավեր նուխըցուն հերիք չի, հալա քյոհլան ծիդ էլ տվեր տնըկերտեցուն։
— Պուղի, խելքս կուրցրալ ըմ։
Պուղին պեցիր ծծաղում ա.
— Ես էլ յրկե մին քսակ վեսկե յըմ կուրցըրալ։
— Տու վեսկե ունի՞ր, վեր կուրցընիս։
— Պա տու խելք ունի՞ր, վեր կուրցընիս։

 

 ԸՍՏԾՈՒ ՃՆԱնՉՈՒՄ ԵՄ


Պուղուն մին քավթառ առաթուր ծի յա ընում, հյաթումը վեր ա ըղնում ստակում: Պուղին ախ-վիշ ա անում։ Մելիքը

մուտանում ա

— Դարդ մ'էր անել, Պուղի, աստուծ քեզ ավելի լավ ծի  յա տլական։
— Էդ քու ըսեիս աստուծդ քսան մնեթա պակաս ինձ ծի չի տլական։

 

 ՑՈՒՑԱԿԵՆ ԱՌԱՉԻՆԸ

 

Մելիք-Շահնազարը կարքադրում ա, վեր Պուղին Շուշի քաղաքեն հիմարներեն ցուցակը անե, տա ուրան։ Պուղին հիմարներեն ցուցակեն առաջինը Մելիքին անումն ա կյըրում։
— Պուղի, էս հինչ ը՞ս ըրալ։ Ես էլ ըմ հիմա՞ր։
— Մելիքը ապրած կենա, մեր քաղաքումը քզանա հիմար մարթ չկա։
— Խե՞
— Հիշո՞ւմ ըս, իրեք տարե առաջ իրեք հարուր մանեթ պարտք տվեր նուխըցե վաճառականեն։
— Ետա՞վ։
—Պա նուխըցե վաճառականեն պարտք կտա՞ն։
Պրլական ա։
— Վեր պիրի, աստ էլ քու անումդ ճնջըլական ըմ, ուրանը կյըրիմ։

Աղբյուրը՝ Նշխարներ Արցախի բանահյուսության, Երևան, 1991: 

Art 365

21.10.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.