Մայիսի 31-ից հունիսի 1-ը Երևանում կանցակցվի արդեն ավանդական դարձած մանկական գրքի փառատոնը։ «Զանգակ» գրատան Երևանի քաղաքապետարանի աջակցութամբ կազմակերպվող փառատոնի նպատակն է մանկապատանեկան ընթերցանության խթանումը, Հայաստանում հրատարակվող մանկական գրքերի ներկայացումը, երեխաներին անմոռանալի գրքային օրերի պարգևումը։
Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի հարակից Անգլիական այգում մեծ ու փոքր ընթերցասերներին սպասում են հայաստանյան հրատարակչությունների մանկական գրքերը, բայց նաև խաղեր, մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, սիրված երաժիշտների համերգներ, աշխատարաններ և այլն։ Մասնավորապես փոթերասերներին սպասվում է հանրահայտ մատենաշարի նոր հատորի՝ «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը». գրքի շնորհանդեսը։ Այդ օրերին գրքերը կվաճառվեն մեծ զեղչերով։ Ներկայացնում ենք երկօրյա փառատոնի ամբողջական ծրագիրը։
Մայիսի 31
13:00 Մանկական գրքի փառատոնի պաշտոնական բացում։
14:00 «Գազարագույն զատիկի կորած կետիկները». ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, «Հեքիաթերեն» թատերախումբ։
15:00 Ինչպե՞ս է գիրքը վերածվում ներկայացման. «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը»։
16:00 «Թմբաթա». համերգ։
17:00 «Շեռլոք Հոլմսի առաջին արկածը». գրքի շնորհանդես:
18:00 «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը». գրքի շնորհանդես։
19:00 «Ռոբինզոն Կրուզոն». կինոդիտում։
Հունիսի 1
12:30 Հեքիաթ է կարդում Արամ MP3-ն. «Պետրոսիկը և Լուսինը»։
13:00 Ամառային ընթերցանություն 2025 ծրագրի մեկնարկ. տարվա գիրքը` «Միո՜, իմ Միո՜»։
14:00 Ճամփորդում ենք դեպի «Խաղողի երկիր». գրքի ընթերցանություն։
15:00 «Դու կարող ես». ինտերակտիվ ներկայացում, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն։
16:00 Գտնենք Բենգալիայի մարգարիտն Ագաթա Միստերիի հետ. գրքի շնորհանդես-ներկայացում։
17:00 «Լավ էլի». համերգ։
18:00 «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի ամփոփում։
19:00 Օլիմպիկուս․ կինոդոտում։