• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Իրականից՝ վիրտուալ. թանգարանի նոր տիպը

Իրականից՝ վիրտուալ. թանգարանի նոր տիպը

Համացանցի և թվային տեխնոլոգիաների բուռն զարգացումը, հնարավորություն տվեց իրականում գործող թանգարաններին ներկայություն ապահովել նաև համացանցում՝ վիրտուալ իրականության մեջ: Շատերը վիտուալ թանգարանների մասին լսեցին միայն համավարակի ժամանակ: Իհարկե, մինչ 2020 թ. համահավարակը արդեն իսկ կային վիրտուալ բազմաթիվ թանգարաններ ու հայտնի թանգարանների թվային տիրույթներ, սակայն համավարակը, մարդկանց տեղաշարժվելու սահմանափակումները խթանեցին թանգարաններին վիրտուալացման ընթացքը:

 

Ի՞նչ է վիրտուալ թանգարանը

 

  • Վիրտուալ թանգարանը թվային հարթակ է, որը նախկինում իրական թանգարանի կրկնօրինակն էր, այսինքն՝ ուներ նույն տեսքը, գործառույթներն ու բովանդակությունը: Այն բովանդակային հարստություն և հասանելիություն ունեցող տարածք է կամ հարթակ, որն ունի ժամանցային, ճանաչողական ու կրթական նշանակություն:

 

  • Այն իրականացնում է  գիտական, կրթական, ժամանցային գործունեություն, ունի արխիվ ու գրադարան: Վիրտուալ թանգարանները կոչվում են նաև  առցանց թանգարաններ, հիպերթանգարաններ, թվային, կիբեր կամ վեբ թանգարաններ:

 

 Վիրտուալ առաջին թանգարանները

 

Առցանց առաջին թանգարանները սկզբում բավական սահամանափակ հնարավորություններ ունեին, քանի որ պարզ էին կայքերը, սահմանափակ վեբ բրաուզերների մուլտիմեդիա տեխնոլոգիաները: Վիրտուալ թանգարանները ստեղծվում էին ինչպես գործող ֆիզիկական թանգարանների, այնպես էլ այլ կազմակերպությունների և անհատների կողմից:

 

  • Աշխարհում առաջին վիրտուալ թանգարանը ստեղծվել է 1991 թվականին, երբ դեռ չկար համացանց: Ավստրալացի նկարիչ Ջեֆրի Շոուն ստեղծեց թվային կոնտենտ, որը տարածվում էր CD-ROM-ով:

 

  • Apple-ը 1992 թվականին թողարկեց վիրտուալ թանգարան հավելված CD-ROM-ով և այն անվճար սկսեց տարածել: Այդ վիրտուալ թանգարանը ինտերակտիվ, էլեկտրոնային թանգարան էր, որտեղ օգտատերերը տեղափոխվում էին սենյակից սենյակ և ընտրում էին ներկայացվող ցուցանմուշները ավելի մանրամասն ուսումնասիրության համար: Այս կոնտենտը հիմնականում ուսուցողական բնույթ ուներ: Բովանդակության ներկայացման համար մշակվել էր 3D տարածության միջով նավարկելու և այդ տարածքում գտնվող առարկաներին ծանոթանալու ծրագիր, որը կոչվում է «վիրտուալ նավարկություն»:

 

  • Գուգենհայմի նշանավոր թանգարանը 1999 թվականին Asymptote Architecture դիզայներական գրասենյակի հետ ստեղծեց փորձարարական ինտերակտիվ վիրտուալ թանգարան, որը հիմնված է VRML տեխնոլոգիայի վրա: Այն յուրօրինակ վիրտուալ կենտրոն էր, որը ներկայացնում էր ֆիզիկական թանգարանի ցուցանմուշներն ու նաև կազմակերպում  կիբերարվեստի ցուցահանդեսներ:

 

  • Ibiblio թանգարանը  հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աջակցությամբ: Այն ներառում էր նոր ցուցահանդեսների հարթակներ, ցուցանմուշներով,  նույնիսկ վիրտուալ «ռեստորան»:

 

  • Համակարգչային արվեստի թանգարանը (MOCA) հիմնադրվել է 1993 թվականին: Այն գործում է նաև այսօր՝ moca.virtual.museum հասցեում:

 

  • WebMuseum, Փարիզը ստեղծվել է առցանց 1994 թվականին որպես WebLouvre: Այն ներկայացնում էր գրքերից և այլ ազատ  աղբյուրներից թվայնացված պատկերներ:

 

  • Գիտության պատմության թանգարանը Օքսֆորդում  ստեղծվել է առցանց՝ 1995թ.: Այն առաջին ֆիզիկական գործող թանգարանն էր, որը ստեղծեց վիրտուալ ցուցադրությունների ծրագիր՝ եղած հավաքածուների վրա հիմնված բովանդակությամբ և բարձր որակով պատկերներով: Կայքը տեղադրված  էր Օքսֆորդի համալսարանի «Sable» UNIX հիմնական համակարգում և զբաղեցնում էր 150 ՄԲ և օգտագործում էր GIF ֆայլեր:

 

  • Museo Nazionale Scienza e Tecnologia Լեոնարդո դա Վինչի թանգարանը հիմնվել է 1996թ.: Հենց այստեղ էլ 1999թ. գործարկել է առցանց 3D վիրտուալ միջավայր, որն իր տեսակի մեջ առաջինն էր թանգարանային աշխարհում։

 

Վիրտուալ թանգարանն այսօր

 

Հայաստանում և արտերկրում գործող թանգարանների մեծ մասն այժմ ունի առցանց ներկայություն, որտեղ կարող ենք գտնել  տարբեր ծավալներով տեղեկատվության: Կան թանգարաններ, որոնք ուղղակի տեղեկատվություն են տալիս թանգարանի գործունեության ու պատմության վերաբերյալ, վաճառում տոմսեր, գրքեր ու հուշանվերներ: Կան այլ թանգարաններ որոնք գոյություն ունեն միայն առցանց, ունեն շենք, բայց առաջարկում են վիրտուալ շրջագայություններ, ցուցանմուշներ, ինտերակտիվ առցանց հնարավորություններ, մուլտիմեդիա և որոնելի կամ դիտելի հավաքածուներ, ուսումնական ծրագրեր:

Այսօր թվային տեխնոլոգիաների, հարթակների ու գործիքների զարգացումը մեծ հնարավորություն է տալիս ստեղծելու արվեստի գործերի ցուցադրության լայն հնարավորություններ, գիտական ուսումնասիրությունների պայմաններ  ու անընդհատ փոփոխվող ու գրավիչ միջավայրեր: Սրանով հանդերձ վիրտուալ թանգարանը ոչ միայն չի խանգարում իրական թանգարանին, այլև պահպանում է  թանգարանի հիմնական բնութագրիչները՝ ինքնատիպություն, ինտերակտիվություն և հասանելիություն:

Վիրտուալ թանգարանների գործունեությունը նպաստում է  իրական թանգարանների հանրահռչակմանը, նպաստում նոր ու հետաքրքիր ցուցադրությունների ստեղծմանը,  խթանում մշակութային զարգացումը: 

Art 365

13.11.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.