Իտալիայի հարավում է գտնվում Բարի նավահանգստային քաղաքը, որը վերջերս սիրված զբոսաշրջային ուղղություն է դարձել մեր հայրենակիցների համար։ Այս ոչ մեծ քաղաքը զբոսաշրջային ուղեցուցներում հիշատակվում է իր միջերկրածովյան նավահանգստով, Սուրբ Նիկողայոսի՝ Սանտա Կլաուսի եկեղեցով, որտեղ նրա մասունքներն են պահվում, նաև իտալական կոլորիտով ու խոհանացով։ Քչերը գիտեն, որ Բարին 20-րդ դարի առաջին կեսին կարող էր դառնալ սփյուռքի հայկական կյանքի կազմակերպման մի նոր մոդել՝ շնորհիվ բանաստեղծ, ֆուտուրիզմի տեսաբան, հրապարակախոս, թարգմանիչ Հրանտ Նազարյանցի (1886-1962)։

Հրանտ Նազարյանցը Բարիուում
1912 թ. Կ․Պոլսում հրատարակելով իր առաջին ու միակ բանաստեղծական ժողովածուն՝ «Խաչուած երազները», թողնելով ակտիվի գրական-մշակութային գործունեությունը, Հրանտ Նազարյանցը 1913 թվականին հաստատվում է Բարիուում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս նավահանգստային փոքրիկ քաղաքը մի քանի տարի անց դառնալու է հայկական գաղթականության կարևոր կենտրոններից մեկը։
Ցեղասպանությունից ու Զմյուռնիայի կոտորածներից հետո Իտալիայում հայտնված բազմաթիվ հայեր մնացել էին անօթևանի ու առանց աշխատանքի։ Հրանտ Նազարյանցը որոշեց անել մի բան, որն ուտոպիա էր թվում․ ստեղծել համայնք, որտեղ հայերը ոչ միայն կապրեին, այլև կվերգտնեին իրենց արժանապատվությունն, կզարգացնեին մշակույթն ու կպահպանեին ինքնությունը։ Այսպես Բարիի շրջակայքում հիմնվում է Նոր Արաքս հայկական ավանը։

Մայր Արաքսի ափերով․․․
Հայոց մայր գետի՝ Արաքսի անունը կրող ավանն ուղղակի գաղթականության ճամբար չէր, այլ ուներ որոշակի կոնցեպցիա ու գաղափարական հիմք։ Հրանտ Նազարյանցը փորձում էր ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ կունենային աշխատանք, երեխաները կմեծանային հայկական միջավայրում, մարդկանց աշխատանքն ու բարեկեցությունը կապված կլիներ մշակութային ինքության ու ազգային արհեստների հետ։ Ըստ այդմ էլ՝ Նոր Արաքսում բացվեցին գորգագործական ու ժանյակագործական արհեստանոցներ, որոնք աշխատում էին վերարատադրել հայկական ավանդական մշակույթը։ Բարիում ձևավորվեց մի յուրահատուկ մշակութային խառնուրդ․ միջերկրածովյան քաղաքում ապրող հայերը ստեղծում էին հայկական արտադրանք, խոսում էին տարբեր լեզուներով և իրենց հետ բերում էին պատմական հայրենիքից փրկված հիշողություններն ու հմտությունները։

Հայ մշակույթի դեսպանը
Հրանտ Նազարյանցի գործունեությունը միայն համայնքի կազմակերպմամբ չէր սահմանափակվում, նա ակտիվորեն ներգրավված էր իտալական մշակութային կյանքում։
Համագործակցում էր գրական հանդեսների հետ, ռադիոհաղորդումներ պատրաստում հայ մշակույթի մասին, թարգմանություններ և գրականագիտական ուսումնասիրությունն անում, շփվում ժամանակի իտալացի հայտնի մտավորականների հետ, մասնակցում մշակութային քննարկումների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նազարյանցը համագործակցում էր Բարիի ռադիոյի հետ։ Նրա ձայնը հնչում էր եթերում։ Այն ինչ-որ անում էր Հր․ Նազարյանցը իր հաղորդումների ընթացքում այսօր կարելի է անվանել մշակութային դիվանագիտություն։ Բանաստեղծւ ձգտում էր ամեն կերպ աշխարհին ներկայացնել հայ ժողովրդին ու մեր հարուստ մշակույթը։ Նրա գործունեության շնորհիվ հայ մշակույթը Իտալիայում սկսեց ընկալվել ոչ թե որպես հեռավոր «արևելյան էկզոտիկա», այլ որպես եվրոպական մշակութային դիսկուրսի մաս։

Հրանտ Նազարյանցի հիշատակը Բարիուում
Այսօր Բարիում կարելի է գտնել Նոր Արաքս ավանի գործունեության հետքեր։ Քաղաքում Հրանտ Նազարյանցի նրա անունով փողոց կա։ Գործում է նաև նրա անունը կրող մշակութային կենտրոնը։ Կենտրոնն ուսումնասիրում է Հր․ Նազարյանցի գրական ժառանգությունն ու հայ մշակույթը։ Ցավոք, Հայաստանում էլ Հրանտ Նազարյանցի գործունեությունն ու գրականությունը քչերին է հայտնի։ Ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մեկը։
Կը մեռնի յուշն...
Ո՛վ քաղցըր քոյր, ծոցն աւազին, աւա՜ղ, ո՛չ մեկ յուր կ'ապր...
Նոյնիսկ հոգույդ հրեշտակային լոյս կուսութիւնը անմահ,
Մի՛ սպառեր մաքուր գանձերն ու արւնըդ բոցավառ,
Մահկանսցու Անցորդներու յութերդանքին մեջ անգութ ...
ԱստուածաՇունչ արշալոյսին տակ ճակտիդ ...
Մեկուսացո՛ւր հեշտանքը խոր գեղեցկութե սնդ մենաուր,
Ու լռութեան սրբազան սե՛ր ճպոտին տակ դար: սձայն
Ճաճանչեղ միտ, խաւարներուն մեջ ճաճանչէ՛ յաւիտեան.
Ուրախութեան, անմահութեան ու փառքի լոյս համերգով։

Աղբյուրը՝ Հրանտ Նազարյանց ուսումնասիրությունների կենտրոն