• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գուրգեն Հակոբյան․ գիծ, գծեր, «Երկու գիծ»

Գուրգեն Հակոբյան․ գիծ, գծեր, «Երկու գիծ»

«Երկու գիծ»՝ որպես քանդակի ու նկարչության զուգահեռ ընթացք ու հատում, «Երկու գիծ»՝ որպես արտահայտության տարբեր միջոցների՝ մետաղի ու քարի, փայտի ու մետաղի համադրում, «Երկու գիծ»՝ որպես ներքինի ու արտաքինի, ապրումի ու արտահայտության  ձևերի միավորում․․․

Գեղագիտության ազգային կենտրոնում ընթացող քանդակագործ, նկարիչ Գուրգեն Հակոբյանի «Երկու գիծ» ցուցահանդեսի խորագիրը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Ցուցահադրության հայտագրում արվեստաբան Հայկուշ Սահակյանը գրում է․

«Քանդակագործ Գուրգեն Հակոբյանի «Երկու գիծ» ցուցահանդեսը երկխոսություն է երկու զուգահեռ գեղարվեստական վեկտորների միջև, որոնք բացահայտում են հեղինակի զգայական աշխարհի տարբեր շերտերն ու պլաստիկական լեզվի հարուստ հնչերանգները։․․․«Երկու գիծ»-ը ստեղծագործական հավասարակշռության փոխաբերություն է, որտեղ միևնույն հարթության մեջ միահյուսվում են համամարդկայինն ու անձնականը, գաղափարականն ու զգացմունքայինը, վերացականն ու առարկայականը, արխայիկն ու մոդեռնը»:

Ըստ արվեստաբանի, առաջին գծի թեմատիկ առանցքում համընդհանուր գաղափարներն են, իսկ երկրորդում՝ կամերային, անձնական թեմաներն են։

Գիծը, որ կերպարվեստի հիմնական արտահայտչամիջոցներից է տարբեր կերպ է դրսևորվում քանդակում ու գեղանկարչության մեջ։ Նկարչության մեջ այն կարող է լինել սուր ու փափուկ, հոսող, կոնտուրային, դեկորատիվ այլն, ընդգծել առարկայի արտաքին ու ներքին սահմանները։ Գուրգեն Հակոբյանի նկարներում այն դրսևորվում է իր բազմազան ձևերով՝ կարծես ցույց տալով  քանդակին նախորդող ու հաջորդող որոշակի, հաճախ անավարտ վիճակներ ու ընթացքներ։

Քանդակագործության մեջ գիծը իր ավանդական՝ երկչափ նշանակությամբ բացակայում է։ Այն դիտվում է որպես ծավալի եզրագիծ։ Այստեղ այն առաջանում է  լույս ու ստվերի հերթագայության սահմանին և փոփոխվում է կախված դիտողի տեսանկյունից։ Հենց լույսի ու ստվերի նուրբ խաղով էլ երևակվում են Գ․Հակոբյանի թե՛ ճանաչելի կերպարները՝ Նարեկացի, Չարենց, Խաչատրյան և թե՛ ապրումներ մարմնավորող, դրվագային թվացող, սակայն իրականում ամբողջական մոդեռն ստեղծագործությունները։ 

«Հեղինակի մտորումների հիմքում մարդկային մարմնաձևերն են մատերիան է, որոնք ժամանակի ու տարածության հոսքի մեջ քայքայվում ու վերաձևվում են` ձեռք բերելով այլ որակներ ու հնչողություն: Այս կերպ արվեստագետը դուրս է գալիս ձևի դասական որոնումների սահմաններից»,- գրում Հայկուշ Սահակյանը:

Քանդակագործը հմտորեն համադրում դասական արվեստի ձևերը, որոնք հաճախ ակնարկվում են առանձին դետալներով և մոդեռնիստական քանդակագործության եղանակները։ Այս համադրությունից յուրահատուկ գեղարվեստական էֆեկտ է ծնվում, որը ստիպում է դիտողին նորից ու նորից՝ դիտանկյան փոփոխությամբ վերադառնալ միևնույն քանդակին։

Կրկին դիտման ցանկությունը ծնվում է ոչ միայն նոր դետալներ ու իմաստներ գտնելու ձգտումից, այլև Գ․ Հակոբյանի  ստեղծագործությունների պլաստիկայի նրբությունից, նյութի ու բովանդակության ներդաշնակությունից ու առինքնող հավասարակշռությունից։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչ հունիս 25-ը։  

Art 365

21.06.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.