2026 թ․ հոկտեմբերի 19–30-ը Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանությանը նվիրված միջազգային կարևորագույն համաժողովներից մեկը՝ COP17-ը։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են նաև մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, բնության ու մշակույթի փոխհարաբերություններին նվիրված նախագծեր։ Ի՞նչ է COP17-ը, և որո՞նք են այն ծրագրերն ու միջոցառումները, որ հետաքրքիր կարող են լինել արվեստի, գրականության, մշակութային ժառանգության հարցերով հետաքրքրվողներին։
Ի՞նչ է COP-ը, և ինչո՞ւ է այն կարևոր․ 5 հիմնական փաստ
1. COP-ը (Conference of the Parties) միջազգային համաժողով է։ Այս խորագրի տակ անցկացվում են համաժողովներ ՄԱԿ-ի բնապահպանական կոնվենցիաների շրջանակում։ Դրանց ընթացքում ընթացքում պետությունները քննարկում են բնապահպանության ոլորտում ստանձնած պարտավորությունները և համաձայնեցնում հետագա գործողությունները։ COP17-ն առաջին հերթին առնչվում է «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային։
2. Համաժողովի մասնակիցները կքննարկեն բույսերի, կենդանիների, դրանց բնակության միջավայրերի և ամբողջական էկոհամակարգերի պահպանության խնդիրները։ Խոսքը ոչ միայն հազվագյուտ տեսակների պաշտպանության, այլև մարդու և բնության փոխհարաբերությունների, բնական պաշարների կայուն օգտագործման ու էկոլոգիական հավասարակշռության մասին է։
3. Համաժողովըգնահատելու է նաև մինչև 2030 թվականը սահմանված գլոբալ նպատակների իրականացման ընթացքն ու հնարավորությունները։ 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ հարցերի շրջանակը ներառում է 23 խնդիր։ COP17-ի կարևոր հարցերից է լինելու պարզելը՝ թե ի՞նչ առաջընթաց է արձանագրվել, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նախանշած նպատակների իրականացման համար։
4․ COP17-ն այսօր ընկալվում և դիրքավորվում է որպես գիտության, քաղաքականության և հասարակության երկխոսության հարթակ։ Համաժողովը միավորում է քաղաքական գործիչների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։ Բնության պահպանության խնդիրները քննարկվում են նաև կրթության, մշակույթի, համայնքների զարգացման և գիտելիքի պահպանության համատեքստում։
5. Ինչ է կտա Հայաստանին։ Մեր երկրի համար սա միջազգային համագործակցության և ազգային ժառանգության ներկայացման հնարավորություն է։ COP17-ը հնարավորություն է ներկայացնելու ոչ միայն երկրի բնական հարստությունը, այլև բնության հետ կապված մշակութային արժեքները։
COP17-ի մշակութային ծրագիրը
Մշակութային հիմնական միջոցառումները նախատեսվում են հոկտեմբերի 19–30․ «Կանաչ գոտի»-ում։
COP17-ի հանրային ծրագրերի կարևոր հարթակներից մեկը «Կանաչ գոտին» է՝ նախատեսված ոչ միայն մասնակից պատվիրակությունների, այլև երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների և լայն հանրության համար։ Այստեղ բնապահպանական գիտելիքը ներկայացվելու է նաև տեսողական արվեստի, կինոյի, ինտերակտիվ ձևեր և հանրային երկխոսության միջոցով։ Սա հատկապես հետաքրքիր հարթակ կարող է լինել արվեստագետների, մշակութային կազմակերպությունների և կրթական ծրագրեր իրականացնողների համար։
Ծրագրում ներառված են՝
-
ցուցահանդեսներ և նորարարական նախագծերի ներկայացումներ,
-
բնապահպանական թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ,
-
համայնքային քննարկումներ,
-
մշակութային միջոցառումներ,
-
գիտնականների և ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ։
Վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Գրանցման համար՝ այստեղ։
Մուտքն անվճար է, սակայն որոշ միջոցառումների համար, տեղերի սահմանափակ լինելու պատճառով, կարող է պահանջվել նախնական գրանցում։
Ավելի մանրամասն՝ այստեղ
Հոկտեմբերի 24–25․ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողով
COP17-ի մշակութային օրակարգի ամենակարևոր մասնագիտական միջոցառումներից մեկը Nature and Culture Summit 2026-ն է՝ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովը։
Այն նվիրված է կենսաբազմազանության և մշակութային բազմազանության փոխկապակցվածությանը։ Քննարկումների առանցքում են այն հարցերը, թե ինչպես են բնական միջավայրն ու էկոհամակարգերը ձևավորում մարդկանց ինքնությունը, հավատալիքները, ստեղծագործական տարբեր ձևերը, լեզուները, ճարտարապետությունը և ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է՝
-
«Բնամշակութային ժառանգություն․ ինքնություն, հիշողություն և իմաստ» խորագրով քննարկում,
-
մշակութային ավանդական արտահայտություններ ձևեր,
-
համայնքների և բնիկ ժողովուրդների գիտելիքի ու պահպանության խնդիրներ,
-
բնության պահպանության գործում մշակույթի դերի քննարկում,
-
բնության և մշակույթի կապն ամրապնդելու համագործակցային առաջարկների մշակում։
- բնության և մշակույթի թեմաներին առնչվող դաշտային այցելությունների ծրագիր
Վայր՝ COP17-ի «Կապույտ գոտի»՝ Երևան։
Մասնակցությունը COP17-ում գրանցված մասնակիցների համար։
Մանրամասն ծրագիրը՝ այստեղ