• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ավետիք Իսահակյանի երկար ճանապարհը տուն

Ավետիք Իսահակյանի երկար ճանապարհը տուն

Ավետիք Իսահակյանը թերևս մեր ամենշատ ճանապարհորդած գրողն է։ Այդ ճամփորդությունները, սակայն, չեն եղել զբոսաշրջության նպատակով։  1893-1895 թթ․ բանաստեղծը ուսման նպատակով մեկնում  է Գերմանիա, սովորում Լայպցիգի համալսարանում։ 1898 թվականին հեղափոխական գործունեության համար աքսորվում է Օդեսա։ 1911-ից՝ խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, անցնում է նախ Թուրքիա, ապա Վիեննա և Եվրոպայի տարբեր քաղաքներ,  ի վերջո, 1921 թվականին  հաստատվում է Վենետիկում,  որտեղ էլ ապրում է մինչ 1926 թիվը։ Հետո կարճ ժամանակով գալիս է Հայաստան, ապա կրկին վերադառնում Եվրոպա և, ի վերջո, Հայաստան է վերադառնում 1936 թվականին։
Այս երկարատև դեգերումները մի իսկական ոդիսական էին բանաստեղծի ու նրա ընտանիքի համար։ Թերևս հենց այս ճանապարհորդությունները հաշվի առնելով էլ՝ համադրվել է Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանի նոր ցուցադրությունը՝ «Իսահակյանի ոդիսականը» խորագրով։

Վարպետի ծննդյան 150-ամյակին նվիրված նոր ցուցադրության խորհրդանշական կենտրոնում՝ Ավ․ Իսահակյանի բնակության վայրերի քարտեզն է, վրան՝ Մարտիրոս Սարյանի առինքնող բնապատկերներից մեկը, իսկ ներքևում ճամպրուկը, որով բոլոր ճանապարհորդությունների ընթացքում Իսահակյանը տեղափոխել է իր գրքերն ու ձեռագրերը։

Բացի ճամպրուկը, ներկայացվում են նաև Վարպետի ճամփորդությունների ուղեկից այլ ուշագրավ անձնական իրեր, մասնավորապես ճամփորդական փոքրիկ պայուսակն ու թութունի պարկը։

Իսահակյանի Փարիզում անցկացրած տարիների վկայությունն է ռուս նշանավոր բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի՝ Վարպետին նվիրած սրբապատկերը։

Ցուցադրության համադրողները այցելուներին առաջարկում են Վարպետի անձնական իրերի, տարբեր հուշերի, կենսագրության դրվագների ու հրատարակությունների միջով մեծ բանաստեղծի հետ անցնելու նրա կյանքի ճանապարհներով՝ սկսելով իհարկե հայրենիքից ու, ի վերջո, կրկին վերադառնալով տուն՝ հայրենիք։   

Art 365

12.09.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.