• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
5 կարևոր գրքեր ու հեղինակներ, որոնք թարգմանվել են հայերեն,  անմիջապես Աստվածաշնչից հետո

5 կարևոր գրքեր ու հեղինակներ, որոնք թարգմանվել են հայերեն, անմիջապես Աստվածաշնչից հետո

Սուրբ թարգմանիչների տոնին, կամ այլ առիթներով նշվում է Սուրբ Գրքի հայերեն թարգմանության մասին: Այն հայերեն առաջին թարգմանությունն էր, բացառիկ՝ իր բարձր որակով ու պատմական նշանակությամբ: Սակայն  Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը թարգմանական մի մեծ, երկարատև ու արգասաբեր շարժման միայն առաջին քայլն էր: Այդ թարգմանությունից հետո հայ թարգմանիչները ձեռնամուխ են լինում այլ կարևոր երկերի թարգմանությանը: Այդ առաջին շրջանում հիմնականում հունարենից ու  ասորերենից կատարված  թարգմանությունները նպաստեցին հայ մատենագրության զարգացմանը, հարստացրին մեր մշակույթը, հասկանալի ու ճանաչելի դարձրին այլ ժողովուրդների մշակույթները: Ընդ որում, հայերեն շատ թարգմանություններ եզակի են, քանի որ դրանց բնօրինակները չեն պահպանվել: Մեր սուրբ վարդապետները թարգմանում էին հայրաբանական, վարքագրական-վկայաբանական, պատմագիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, բժշկագիտական, աստղագիտական ու գրական երկեր:

Art365-ը առանձնացրել է համաշխարհային գրավոր մշակույթի  5-6-րդ դարերում՝ դասական շրջանում, հայերն  թարգմանված հինգ նշանակալի երկեր ու հեղինակներ.

 

1.

Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ - Alexander Romance

 

Գեղարվեստական այս նշնավոր երկը՝ մի հնագույն առասպելաբանական վեպ է Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի, դեպի արևելք ձեռնարկած զարմանալի ու արկածային արշավանքի մասին:  Թարգմանվել է  հին հունարենից 5-րդ դարի երկրորդ կեսին:

 

2

Փիլոն Եբրայեցի-Philo of Alexandria  (մ․թ․ա․ 1-ին դար)

 

Այս հեղինակից 5-րդ դարում թարգմանվել է մեկողական բնույթի չորս  երկ՝ Ծննդոց գրքի մեկնություն, Ելից գրքի մեկնություն, «Նախախնամության մասին», «Կենդանիների բանականության մասին»: Այս երկերի հունարեն բնագրերը չեն պահպանվել:

 

3.

Եվսեբեոս Կեսարացի-Eusebius of Cesarea(4-րդ դար)

 

Հին հունարենցի 5-րդ դարում թարգմանված այս նշանավոր հեղինակի՝ «Քրոնիկոն» և ասորերենից թարգմանված «Եկեղեցու պատմություն» կարևոր պատմական երկերի բնագրերը նույնպես չեն պահպանվել և կան միայն հայերեն թարգմանությունները: 

 

4.

Պլատոն-Plato (մ․թ․ա․ 5-րդ դար)

 

Հին աշխարհի ամենանշնավոր փիլիսոփայի 5 տրամախոսություն հայերեն է թարգմանվել արդեն 6-րդ դարում:

 

5.

Արիստոտել-Aristotele (մ․թ․ա․ 4-րդ դար)

 

6-րդ դարում հին հունարենից հայերեն է թարգմանվել նաև մեկ այլ նշանավոր փիլիսոփայի՝ Արիստոտելի «Կատեգորիաներ»

 «Մեկնության մասին» աշխատությունները, նաև նրան վերագրված «Առաքինության մասին» և «Աշխարհի մասին» գործերը:

Art 365

14.10.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.