• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Բանաստեղծական արձակն ու փխրուն կյանքը. 2024 թ. գրականության Նոբելյան մրցանակակիրը

Բանաստեղծական արձակն ու փխրուն կյանքը. 2024 թ. գրականության Նոբելյան մրցանակակիրը

Բանաստեղծական խիտ արձակի համար, որը բախվում է  պատմական տրավմաներին և բացահայտում մարդկային կյանքի փխրունությունը:
Այս համառոտ, բայց խիտ ձևակերպմամբ Նոբելյան մրցանակներ շնորհող կոմիտեն հոկտեմբերի 10-ին գրականության 2024 թ. մրցանակը շնորհեց հարավկորեացի արձակագիր Հան Կանին(ծն.1970): Գրողը դարձավ ոչ միայն հարավկորեացի առաջին հեղինակը, որն արժանանում է գրականության բարձրագույն պարգևին, այլև ընդհանրապես, առաջին կին գրողն Ասիայից: Ինչո՞ւ հատկապես նրան, ինչո՞ւ պոետիկ արձակ և ի՞նչ պատմական տրավմաների մասին է խոսքը: Պարզել է art365-ը:
 
Ինտենսիվ պոետիկ արձակ
 
Հան Կանը հայտնի է իր սեղմ, խիտ, սակայն միաժամանակ ոչ չոր, այլ զգացմունքային գրելաոճով, որն էլ Նոբելյան կոմիտեն ձևակերպել է, որպես «բանաստեղծական արձակ»: Կարճ պատմվածքներում կամ վեպերում բանաստեղծականությանը հեղինակն հասնում է ասիական գրականությանը բնորոշ նվազագույն գեղարվեստական միջոցներով ու փոխաբերություններով: Այս ոճի լավագույն դրսևորումները կարող ենք գտնել նրա՝ «Քամին փչում է, գնա»(The Wind Blows, Go)(2010) և «Հունարենի դասեր»(Greek Lessons)(2023) վեպերում:
 
Պատմական տրավմաներ
 
Նրա ստեղծագործությունների թեմատիկ առանցքում պատմական, հասարակական-քաղաքական խնդիրներ են, որոնց բախվել ու բախվում է Կորեան: Այսպես,  «Մարդկային արարքներ» (Human Acts)(2014)վեպում ներկայացվում են  1980 թվականի Կվանգջուի ապստամբության հետևանքները և դրա ազդեցությունը կորեական հասարակության կյանքում: ​
 
Մարդկային կյանքի փխրունությունը
 
Իր նշանավոր «Բուսակերը» (The Vegetarian)(2007) վեպում հեղինակը ներկայացնում է մի կնոջ պատմություն, որն հրաժարվում է մսի  օգտագործումից: Այս, այսօր արդեն սովորական թվացող ընտրությունը ներկայացնող հեղինակը փորձում է հասկանալ ու մեկնաբանել մարդու՝ ինքն իր և շրջապատող միջավայրի հետ պայքարն ու դիմադրությունը: Մարդու վարքի, ընտրության ու հասարակական հարաբերությունների ուսումնասիրությունն էլ բացահայտում է մարդկային կյանքի ամբողջ փխրունությունն ու ողբերգականությունը: 

Art 365

22.10.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.