• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
2022-ի ամենասպասված գրքերը [հայերեն թարգմանություններ և նոր հրատարակություններ]

2022-ի ամենասպասված գրքերը [հայերեն թարգմանություններ և նոր հրատարակություններ]

2022 թվականին հայ ընթերցողի դատին կներկայացվեն ինքնատիպ նոր գրքեր: «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ ընթերցասերների սեղանին կդրվեն ոչ միայն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները, այլև հայ հեղինակների գործեր՝ տարբեր մատենաշարերով:

Հունվար-փետրվար ամիսներին արդեն իսկ լույս են տեսել տասնյակից ավելի գրքեր։

Մարտից սկսած կհրատարակվեն Սերվանտեսի «Դոն Կիխոտը», ինչպես նաև նոր վեպեր՝ Խավիեր Մարիասից, Գաբրիել Գարսիա Մարկեսից, Էլիֆ Շաֆաքից։ Շուտով կհրապարակվի Մարիո Վարգաս Լյոսայի և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկու մենություն» գիրքը։ Լույս կտեսնի Թոմաս Փինչընի «Ձգողության ծիածանը», ինչպես նաև Էդգար Ալան Պոյի գործերից մի քանիսը։

Հրատարակչությունը շարունակում է լույս ընծայել Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները․2022-ը կնշանավորվի «Ջոն Արքա»-ի հրատարակությամբ։ Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի Գուրգեն Մահարու 17 հատորյակը։

Առանձին գրքով լույս կտեսնի Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին»։ Նար-Դոսի ևս երկու գիրք այս պահին տպարանում են։

Նորություններ կլինեն «Բեմ» մատենաշարից՝ Լեոնիդ Անդրեև, Բերթոլդ Բրեխտ, Գրիգորի Գորին և այլք։

Սա հրատարակչության լույսընծայվելիք գրքերի ամբողջական ցանկը չէ: Հայ ընթերցողներին սպասվում են նաև այլ անակնկալ հրատարակություններ:

 

 

 

 

 

shushan karapetyan

14.03.2022

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.