• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Պռոշյանի լուսանկարչական խորամանկությունը

Պռոշյանի լուսանկարչական խորամանկությունը

Հայ վիպասան Պերճ Պռոշյանը (1837-1907 թթ.), ինչպես և մեր շատ գրողներ կեցության դժվարություններից ելնելով՝ գրողական գործին զուգահեռ, կամ դրանից առաջ տարբեր գործերով է զբաղվել: Մասնավորապես Պերճ Պռոշյանը եղել է ուսուցիչ, դպրոցի տեսուչ, ածխավաճառ և...հայ առաջին լուսանկարիչներից: Սովորելով լուսանկարչական հմտություններ, նա սալոն է բացում, իսկ նկարները ստորագրում  «Պերճ Աշտարակեցի» անունով: Առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861 թ.: Պռոշյանի լուսանկարները հիմնականում դիմանկարներ են, սակայն կան նաև  հուշարձանների ու եկեղեցիների պատկերներ: Գրողի լուսանկարչական գործունեության մի զավեշտալի դրվագ է ներկայացնում Ալեքսանդր Շիրվանզադեն իր՝ «Կյանքի բովից» հուշագրության մեջ. 

 

«Մի ժամանակ Պռոշյանը Երևանում ածխավաճառ էր եղել, հետո լուսանկարիչ, հետո էլ՝ չգիտեմ ինչ: Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետևյալը: Ռուս-թուրքական պա­տերազմին 1876 թ. մի օր Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10-12 շարքային զինվորներ:

– Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին,- հարցնում է Պռոշ­յանը:

– Առանձին-առանձին:

Պռոշյանը, տեսնե­լով որ այդքան մարդկանց լուսանկար­ները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության: Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին և ասում է.

– Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն:

Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, և Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է.

– Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ:

– Շատ նման է ինձ, շատ նման,- պատասխանում է ամեն մեկը:

Զինվորները հեռանում են գոհ սրտով:

Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում

— Եղբայր,— ասում էր նա, — այդ ռուս զինվորներն այնքան են իրար նման, որքան գետնախնձորները մի տոպրակի մեջ»։

Րաֆֆի

Աշուղներ Ջամալի ու Ջիվանի

Պերճ Պռոշյանի լուսանկարները կարելի է տեսնել նրա՝ Աշտարակում գտնվող տուն-թանգարանում: Այս դիմանկարներում պատկերված են հայ գրական ու մշակութային գործիչներ, գրողի ընտանիքի անդամները:

Վիպասանի կինը՝ Աննան

 

Վիպասանի դուստրը՝ Պերճանույշը

 

Կան  շուշեցի, ագուլիսցի, թիֆլիսցի  մեր հայրենակիցների ուշագրավ լուսանկարներ:

Ղարաբաղցի ծերունի

Շուշեցի կին

Ընտանիք Ագուլիսից

 

Աղբյուրը՝ Շիրվանզադե, Երկեր, հատոր 8, Երևան, 1961

Լուսանկարների աղբյուրը՝ www.dkardumyan.blogspot.com

Art 365

12.10.2022

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.