• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Նար-Դոս․ գրական անվան պատմությունը

Նար-Դոս․ գրական անվան պատմությունը

Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով գորգավաճառը նարդոսից, որը մեղրատու ծաղիկ է, պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Ապագա հայտնի գրողը՝ փոքրիկ Միքայել Հովհաննիսյանը շատ է տպավորվում այս դեպքից․ նրան նարդոս ծաղիկը կախարդական մի բան էր թվում՝ օժտված կյանքը փրկելու, ավելի լավը դարձնելու հատկանիշներով։

Հետագայում այդ ծաղկի անվանումը նա դարձնում է գրական կեղծանուն՝ այն բաժանելով երկու մասի և միացնելով միության գծիկով՝ Նար-Դոս։

Գրողը երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Նա որոշել էր այդ բաղձալի երազանքն իրականացնելուց հետո անվան գրությունը փոխել, հանել միության գծիկը և գրել այնպես, ինչպես ծաղկի անունն է՝ միասնական։

 

Բայց նա ունեցավ միայն մեկ որդի՝ երգիչ, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան և ի թիվս իր հայտնի ու սիրված վեպերը, վիպակները և պատմվածքները, նաև միության գծիկով երկատված անունով  մնաց հայ գրականության պատմության մեջ։

shushan karapetyan

23.02.2023

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.