• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Միսաք Մեծարենցի սիրո պատմությունը

Միսաք Մեծարենցի սիրո պատմությունը

 

Ըստ ժամանակակիցների կյանքի վերջին տարիներին Միսաք Մեծարենցի համար հրապուրանքի առարկա և ներշնչանքի աղբյուր է եղել իր բժիշկ՝ Տիգրան Գասապյանի կինը՝ բժշկուհի Օֆելյա Ներկարարյանը։ Նրանք շատ մտերմացել են և բանաստեղծի հետ երկար զբոսանքներ կատարել ու զրուցել գրականության մասին։  Իր հուշերում Օֆելյան գրում է, թե ինչպես է Մեծարենցը Կ․ Պոլսի բնապատկերները  համեմատում իր գյուղի տեսարաններին։ Նա երեկոները այցելել է բժշկուհուն, որն էլ նրա համար երգեր է երգել։ Հրաժեշտին բանաստեղծը բացականչել է՝

«ապրեցա՜նք այսօր»։

      Բանաստեղծի կենսագիր Թ․ Ազատյանը վկայում  է՝

«Միսաք իբրև կին կճանչնար միայն տոքտ․ Օֆելյան. զարգացած, մանավանդիդեալ հայ կինը կգտնի անոր մեջ. և անոր հետ կկապվի գաղափարական սիրով մը»։

 

Ըստ Տիգրան Գասապյանի օրագրի՝  բանաստեղծը անհամբերությամբ սպասում էր իրենց հետ հանդիպումներին և հատկապես Օֆելյային։ Բժշկուհի Օֆելյան պատմել է, թե որքան կապված էր իր հետ Միսաքը․

«Միսաք, որ կույսին սերը կճանչընա եղեր, իբրև իդեալ, իր փափագին գոհացումը ստացավինե, կույսի իրականսերին հոգեկսկիծ վերլուծումնէրուն ունկնդիր ըլլալով, ու մյուս կողմեճանչցավ, որ ուրիշ սերեր ալ կան, ավելի տիրական, ավելի խանդավառ մարդուն համար։ Փիլիսոփայական զգայնությամբ մը տարվեցա ես վերջիններեն, մինչ ան բանաստեղծական ներշնչման մը տկարությամբ կբաժնվեր ինե ...»։

Մ․ Մեծարենցի նամակը Օֆելյային.

 

       «Ազնիւ եւ սիրելի՛ Օֆէլիա

       Դարձեալ ճառագայթի պէտք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մէջ քու գաղափարիդ լոյսը ու մօտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քոյրս, որովհետեւ այս առտուան բոլոր արփային ճառագայթներուն մէջէն քոյր մը չգտայ ինծի, — ամէնն ալ երջանիկ ու անտարբեր անցան սեղանիս հոգիին ու հոգիիս սեղանին վրայէն. եւ որովհետեւ բոլոր քոյրերուն մէջէն ալ ճառագա՜յթ մը չգտայ, որ հոգւոյս մթութիւնը լուսաւորէր… Թղթիկ մը ծրարեմ ըսի, որովհետեւ պէտք ունէի, որ մանիշակագոյն տողերուս ընդմէջէն քու պատկերիդ կենսաւէտ ճառագայթո՜ւմը տեսնէի.  չպիտի մոռնամ, թէ դուն հաւատքի մը չափ քաղցր ու ամոքիչ ու կորովինեցուկ մը եղար իմ գաղափարիս, որ կը գահավիժէր հայ աղջիկներու ապագային մասին  կազմած  յուսահատութեանս փոսին մէջ. դուն ճառագա՜յթ մը եղար, այդ փոսին վրայ նշուլող ճառագա՜յթ մը»։

1907 թ․

    Հետագայում Օ․ Ներկարարյանը գրում է.

«Մեր բարեկամության, ինչպես նաև մեր թղթակցության մեջը Շավասպ զիս շատ փայփայած է. խոստովանիմ, թե ես շատ համեստ եղած եմ զանոնք ընդունելու»։

 

Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց սիրո/կազմ. Հ. Համբարձումյան/, Երևան, Զանգակ, 2021

 

 

 

 

Art 365

04.02.2021

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.