• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ի՞նչ էր սիրում ուտել Ավետիք Իսահակյանը

Ի՞նչ էր սիրում ուտել Ավետիք Իսահակյանը

 

  Ժամանակակիցներն ու հուշագիրները վկայում են, որ Վարպետի ջերմ և հյուրընկալ տունը միշտ լի էր հյուրերով, և մինչև ուշ գիշեր սեղանը չէր հավաքվում:

Ավ.Իսահականի կինը՝ տիկին Սոֆին, և՛ հարսը` Իզաբելան պատրաստում էին բանաստեղծի սիրելի և նախընտրելի ուտելիքներն ու ըմպելիքները:

Իսկ երբ կանչում էին հյուրասիրության  ցանկանում էին նախապես տեղեկանալ, թե Վարպետը  ի՞նչ կուզեր, որ իր համար պատրաստեն: Մսային կերակուրներից նա նախընտրում էր քյուֆթան: Իսահակյանը Փարիզում էր ճաշակել զեյթուն և շատ էր սիրում նաև սև զեյթուն: Նախընտրելի հացը հայկական լավաշն էր:

 

Ավ.Իսահակյանը, կինը` Սոֆիկը, որդին` Վիգենը, հարսը` Իզաբելան. Երևան, 1938

 

Պապիկի սիրելի ուտեստների մասին շատ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում նաև Վարպետի թոռը` Ավիկ Իսահակյանը, որի պատանեկան հիշողության մեջ շատ լավ տպավորվել է, որ պապիկի  ամենասիրելի ճաշը հավով և բրնձով փլավն էր, թանով ապուրը (սպասը), ոսպախաշուն, խավիծը, կաթնամթերքից` թարմ  կաթի սերը: 

 

Ավ. Իսահակյանը թոռնիկի հետ

 

Թխվածքներից սիրում էր «Շաքարչորակի» կոչվող  թխվածքը։ Իսահակյաննների սեղանից անպակաս էր գաթան, կոնյակը և սուրճը:

Վարպետը առավոտյան սիրում էր ըմպել կաթով սուրճ կամ իր սիրելի Շիրակ աշխարհի անուշաբույր խոտաբույսերով պատրաստված  թեյ:

 Իսկ ամռանը և աշնանը, երբ հասուն և համեղ մրգերի մեծ բազմազանություն կար, Վարպետը սիրում էր ճաշից հետո սառը ձմերուկ ուտել:

Ավ. Իսահակյանը հարազատների հետ

 

Ընտանիքի սիրելի ուտեստներից է եղել նաև հայկական ավանդական հարիսան, որ շատ համեղ պատրաստում էր տիկին Սոֆին, որը  ինչպես Վարպետի, այնպես էլ շատերի սիրելի կերակուրն  էր:

Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում գրում է.

«…Մայրս ամբողջ գիշերը մեր նավթավառի վրա մի մեծ կաթսա հարիսա էր եփել: Առավոտյան ասաց, թե Չարենցը մենակ է մնացել, մի աման էլ նրան ուղարկեմ: Կանչեց Բելլային, մի մեծ աման լցրեց և խնդրեց տանել Չարենցին: Բելլան բակի միջով գնաց Չարենցի մոտ: Չարենցը ախորժակով մի պնակ կերել էր, ասել, թե շատ համեղ է, մնացածն էլ ճաշին կուտի»:

Եղիշե Չարենցն ու Ավ.Իսահակյանը Վենետիկում

 

Տեղեկությունները տրամադրել է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի

ցուցադրությունների ու հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը

shushan karapetyan

23.06.2021

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.