• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Էյնշտեյնի և Չապլինի հանդիպումն ու էպիկ զրույցը

Էյնշտեյնի և Չապլինի հանդիպումն ու էպիկ զրույցը

Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնը և հոլիվուդյան աստղ Չարլի Չապլինը հանդիպել են 1931 թվականին։

 

Պատմության ամենահայտնի գիտնականներից մեկը հանդիպեց աշխարհի մեծագույն դերասաններից մեկին։
Ասում են, որ միակ մարդը, որին Էյնշտեյնն ուզում էր հանդիպել Լոս Անջելեսում, Չարլի Չապլինն էր։

 

1931 թվականին Ալբերտ Էյնշտեյնը Լոս Անջելեսում City Lights ֆիլմի պրեմիերայի ժամանակ հնարավորություն ստացավ հանդիպել համր կինոյի դարաշրջանի ամենամեծ դերասանին։ Մեծ գիտնականը, որն այդ ժամանակ դեռ Գերմանիայի քաղաքացի էր, ճանապարհորդում էր Միացյալ Նահանգներում: Աշխարհահռչակ ֆիզիկոսը, ով իր փառքի գագաթնակետին էր և արդեն Նոբելյան մրցանակ էր ստացել, Չապլինին հանդիպեց Universal Studios-ում, իսկ ավելի ուշ՝ City Lights-ի պրեմիերային:

Երկու հանճարների հանդիպումից պատմության մեջ մնաց նրանց զրույցից մի կտոր․ 

 

- Այն, ինչ ինձ ամենաշատն է հիացնում Ձեր արվեստի մեջ, ունիվերսալությունն է: Դուք ոչ մի բառ չեք ասում, բայց աշխարհը հասկանում է Ձեզ, - ասել է Էյնշտեյնը։ 

- Ճիշտ է. Բայց Ձեր փառքն ավելի մեծ է: Ամբողջ աշխարհը հիանում է Ձեզնով, թեև Ձեր ասածներից ոչ մի բառ չեն հասկանում։

Աղբյուր՝ Նոբելյան մրցանակի պաշտոնական էջ

 

 

shushan karapetyan

10.01.2024

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.