• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Զարմանալի ու սիրելի Սերգեյ Փարաջանովը

Զարմանալի ու սիրելի Սերգեյ Փարաջանովը

Սերգեյ Փարաջանովը լեգենդ էր ու համաշխարհային հռչակ ուներ կենդանության օրոք: Նրան այցելում, նրա հետ աշխատում, նրա հետ ընկերություն էին անում,  նրա մասին խոսում էին համաշխարհային հռչակ ունեցող ռեժիսորները, սցենարիստները, դերասանները: Փարաջանովը տոն էր, որ փոխում էր այն միջավայրերը որտեղ լինում էր, փոխում էր իր շուրջը գտնվող մարդկանց, ներշնչում նրանց, ստեղծագործական լիցքեր հաղորդում: Փարաջանով-տոնի, Փարաջանով-առասպելի մասին փոքրիկ պատմություններ ու նրա հանրահայտ ընկերների խոսքերն է ներկայացնում Art365-ը:

 

Անդրեյ Տարկովսկի

 

 

Նա արվեստ է ստեղծում ամեն ինչից. ընթրիքի համար սեղան է բացում՝ արվեստ է, չորացած ճյուղը կդնի բաժակի մեջ՝ արվեստ է, կադրը կտեղաշարժի ընդամենը մեկ սանտիմետր՝ և դուք ախ կքաշեք...եվ նրա մասին ոչ ոք ոչինչ չի գրում, եթե գրում էլ են, չեն տպում: Հատկապես հիմա նրա մասին պետք է գրել. նա կրկին վանդակաճաղերի ետևում է: Նա բանտարկված է նրա համար, որ մնում է արվեստագետ...

1982 թ.:

 

Տոնինո Գուերրա

 

...1981 թվականին Սերժիկը թբիլիսյան բանտում էր: Իսկ ես Լիկանիում էի (Վրաստանի արևմուտքում)՝ էլիտար սանատորիայում: Հանկարծ լուր տարածվեց, որ հատուկ պրոցեդուրաների համար այստեղ է գալիս Շևարդնաձեն, այն ժամանակ Վրաստանի կենտկոմի առաջին քարտուղարը: Ես նույն բուժումները արեցի, ինչ նա և հանդիպեցի նրան...Մեր զրույցը ես սկսեցի նրանով, որ արտահայտեցի իմ հիացմունքը Փարաջանովի արվեստով: Հետո բացատրեցի, թե ինչու Սովետական Միությունում թերագնահատում են նրան: Ես ասացի Շևարդնաձեին. «Սերժիկը, ըստ էության միակ ռեժիսորն է աշխարհում, ում հաջողվել է էկրանին փոխանցել հեքիաթ-երազի անթափանց, առկայծուն օդը: Յուրաքանչյուր բնապատկերից նա նատյուրմորտներ, կինոգեղանկարչություն է ստեղծում: Նրա բոլոր կերպարները կարծես խոշորացված են(աչքեր, բեղեր, հոնքեր), կարծես 20-ականների Չապլինի հերոսները լինեն: Բայց այդ ամենը մեր օրերին կամ մեր ամբողջ կյանքին ընդդիմություն չէ: Դա Փարաջանովի հզոր կամքն է, որը ստիպում է մարդկանց տեղափոխվել այլ աշխարհ, որը բնորոշ է միայն նրան: Դա մի աշխարհ է լցված լեգենդներով ու երևակայությամբ»:

 

Մարչելլո Մաստրոյանի

 

Մեր հանդիիպումը Փարաջանովի հետ անմոռանալի էր: Մենք մտանք նրա տուն, նա զարմանալի մարդ էր, մարդ-թատրոն: Սերգեյ Փարաջանովին Մաստրոյանին մի զույգ կոշիկ նվիրեց: Մարչելլոն վերցրեց կոշիկները և մեկի վրա գրեց «Մարչելլո», մյուսի վրա «Մաստրոյանի», ապա վերադարձրեց Սերգեյին և ասաց, որ կոշիկները հագնի ձեռքերին և փողոցով քայլի այնպես, որ բոլորը տեսնեն իր ինքնագիրը կոշիկների վրա:  

Էլդար Շենգելայա

 

Վլադիմիր Վիսոցկի

Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին ամուսնությունից հետո գնում են Թբիլիսի և հյուրընկալվում Սերգեյ Փարաջանովի տանը: Նրանք բացում են տանը դուռը և անակնկալի գալիս. «Սենյակի ամբողջ տարածությունը, որտեղով պետք է քայլեինք լցված էր խնձորներով և այլ բազմագույն մրգերով: Վլադիմիրը ըստ արժանվույն գնահատեց ընկերոջ կատակը: Մենք երկուսս էլ ծիծաղում էինք: «Սերգեյ Փարաջանով»  բառերով բացիկը ամրացված էր անկողնուն գցված մի ճոխ, հին շալի վրա: Սերյոժան, ում մենք երկուսս էլ շատ սիրում էինք, մտածել էր մեզ համար այդ սյուրռեալիստական բեմադրությունը: Աշխատելով շատ չտրորել մրգային գորգը, մենք անուժ ընկանք և ես միանգամից քնեցի, փաթաթվելով շալով»:

Մարինա Վլադի

Art 365

09.01.2022

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.