• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Աստվածատուր-Ատոմ-Սիամանթո. մի մականվան պատմություն

Աստվածատուր-Ատոմ-Սիամանթո. մի մականվան պատմություն

Արևմտահայ եղեռնազոհ բանաստեղծ Ատոմ Յարճանյանը(1878-1915 թթ.) առավել հայտնի է իր Սիամանթո գրական մականվամբ: Սակայն քչերը գիտեն, որ ի սկզբանե բանաստեղծը նաև այլ անուն է ունեցել: Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում 1878 թ. օգոստոսի 15-ին: Այդ օրը հայ եկեղեցին նշել է Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը: Նա ծնողների առաջին զավակն էր և ծնողները որոշում են նրան Աստվածատուր(Ասատուր) անունը տալ:  Հետագայում բանաստեղծը որոշում է հրաժարվել այդ անունից և իրեն կոչում է Ատոմ: 

Սակայն անվան փոփոխությունները այսքանով չեն ավարտվում: Երբ Ատոմն ընդունվում է Ակնի Ներսեսյան վարժարան և սկսում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել գրականության նկատմամբ, արժանանում է ուսուցիչների սիրուն ու ուշադրությանը:

Շնորհալի պատանին հատկապես մեծ հույսեր է ներշնչում հայ մեծ բանահավաք ու բանագետ, «Սասնա ծռեր» էպոսի հայտնաբերող Գարեգին վարդապետ Սրվանձտյանցին: Վարդապետն 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո եկեղեցական պատվիրակ էր Խարբերդում և Ակնում, նաև  աշխատում է Ներսեսյան վարժարանում:  Հենց նա էլ Աստվածատուր-Ատոմին կնքում  Սիամանթո անունով:

Ակնի վարժարանի սաները, 1889, Առջևի շարքի աջից 4-րդը Սիամանթոն է

 

Բանն այն է, որ մեծ բանահավաքի  «Համով-հոտով» բանահյուսական նյութերի ժողովածուում է ընդգրկված «Սարէ Սիփանէ կամ Սիա-Մանդօն և Խըջէ-Զարէ» ավանդություն-պոեմը սիրահար զույգերի դժբախտ սիրո  ու մահվան մասին.

 

Սիփանայ սարի գըլուխը ժայռ ու մացառ է.
Քամի մը կը փըչէ, քամի մահաբեր ու սառն է։
Սիամանդո՜յ, ինձ ճամբայ մի տուր քովդ գալու,
Ճամբայ մի ցոյց տուր, գամ քեզի հետ հոգի տալու։
Փայտատ ու թի բերէք, բերէք պալեր ու զընարներ շըռջեցէք,
Խըջէզարէն ու Սիամանդօն մէկտեղ քարերուն տակ թաղեցէք…։
Այս կ’ըսէ, ու աչերը կը խըփէ,
Զինքն ’ի վայր կը հոսէ. մէկ անգամ միայն կ’աւաղէ.
-Ի՜Մ ՍԻԱՄԱՆԴՕ…
Եւ Սիամանդօն հազիւ արձագանք մի կը տայ.
-Ի՜Մ ԽԸՋԷԶԱՐԷ…
Եւ երկոքեանն մէկանց կը լըռեն… Կը մեռնին… Հո՜ն են…։
       Աւանդութիւնը կ’ըսէ, թէ այն տեղը երկու ծաղիկներ կը բուսնին՝ համանըման ամէն գարնան, եւ երկու թիթեռնիկներ կուգան, կը թառին ու կը թըռվըռան այդ խորհրդաւոր ծաղկանց շուրջն ու վրան։

 

Այս հերոսների անուններով էլ Գարեգին Սրվանձտյանցը Ատոմին կոչում է Սիամանթո, իսկ նրա քրոջը՝ Արմենուհուն՝ Խեչեզարե:

Սիամանթոյի ընտանիքը, ձախ կողմում կանգած առաջինը՝ Սիամանթոյի քույր Արմենուհին է:

Art 365

04.11.2023

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.