• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Աշխարհի ամենաերկարակյաց նկարիչներից 5-ը

Աշխարհի ամենաերկարակյաց նկարիչներից 5-ը

     Ավանդական պատկերացումների համաձայն, լավ նկարիչը պետք է ամբողջ կյանքում տառապի, ապրի աղքատության մեջ, մահանա երիտասարդ և կենդանության օրոք ոչ մի նկար վաճառած չլինի։ Այս հոդվածը, սակայն, այն նկարիչների մասին է, որոնք կոտրում են այդ կարծրատիպը. նրանք ապել են երկար, սիրված ու ճանաչված են եղել կենդանության օրոք:

 
Տիցիան

1490-1576 թթ.

 

     Տիցիանն ապրել է 86 տարի (այն էլ ժանտախտի և Իտալիայում ընթացող իսպանա-ֆրանսիական պատերազմների դարաշրջանում):

Նկարիչը հրաժեշտ է տվել շատ սիրելի և կարևոր մարդկանց՝ կնոջը, դստերը, որդուն, մտերիմ ընկերներին, հովանավորներին, ուսուցիչներին և նույնիսկ ուսանողներին...

Տիցիանն ուժեղ և առողջ էր, և նրան այն աշխարհ տարավ ոչ թե սովորական ծերունական թուլությունը, այլ ժանտախտի համաճարակը և իր սիրելի որդու մահվան ցավը:

Տիցիանը շատ լավ էր վաստակում, նրա նկարների համար վճարում էին հսկայական գումարներ, նվիրում էին տներ և վիլլաներ: 

 
Մարտիրոս Սարյան

1880 - 1972 թթ.

 

     Մարտիրոս Սարյանը ծնվել է Նոր Նախիջևանում(Դոնի Ռոստով): 1895թ. Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական ուսումնարանը, 1897-1904թթ. սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչություն բաժնում: Առաջին անգամ Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում եղել է 1901թ., իսկ 1902թ.` Անիում: Ճամփորդության ընթացքում ուսումնասիրել է հայոց պատմությունը, մշակույթը, ինչը վճռական ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքի և ստեղծագործական ներաշխարհի ձևավորման վրա:

Պայմանականորեն նրա ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինն այն փուլն էր, երբ նա իր յուրօրինակ կտավներով նոր ճանապարհ բացեց հայ գեղանկարչության պատմության մեջ: Ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանը, արվեստաբանները համարում են ավելի ռեալիստական, իրականությանը մոտ: Այդ շրջանի գործերից  առանձնանում են «Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Փյունիկյան արմավենի» կտավները: Սարյանի կյանքը  փոթորկվեց Առաջին աշխարհամարտի տարիներին: Մեծ եղեռնի ողբերգական օրերին նա անդամագրվեց հայերին օգնող մոսկովյան կոմիտեին և, Հովհ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի հետ միասին, մեծ ջանքեր գործադրեց Արևելյան Հայաստանում ապաստանած փախստականներին օժանդակություն ցուցաբերելու գործում: Հետագայում՝ Խորհրդային շրջանում և մինչ օրս էլ  Մ. Սարյանը թերևս ամենից գնահատված ու ճանաչված հայ նկարիչն է:

 

Միքելանջելո

1475 - 1564 թթ.

     

      Վերածննդի դարաշրջանի հսկան մահացել է 88 տարեկանում՝ 1564 թվականին Հռոմում։ Թեպետ կենդանության օրոք նկարիչը բավական հարուստ է եղել, այդուհանդերձ բավական համեստ է եղել կենցաղում. «Անկախ նրանից, թե որքան հարուստ եմ եղել ես, միշտ ապրել եմ աղքատի պես», - ասել է նա մի առիթով: Նա ամբողջությամբ տարված էր իր արվեստով, քնում էր առանց հագուստը և կոշիկները հանելու։ Եվ քանի որ չուներ ընտանիք, իր աշխատած գումարներով օգնում էր եղբայրներին ու զարմիկներին:

Նա իր հիմնական միջոցները ներդնում էր անշարժ գույքի մեջ. Համաձայն 1534 թվականի փաստաթղթերի՝ Միքելանջելոն  ուներ վեց տուն և յոթ կալվածք, որոնց թիվը հաջորդ տարիներին միայն ավելանում էր: Այս առանձնատներից մեկը՝ Casa Buonarroti-ն Ֆլորենցիայում, այժմ թանգարան է։ Կյանքի վերջում, երբ ծերունին մահամերձ էր, նրա ընկերները հսկողության տակ են առնում նրա տունը, որպեսզի այն չթալանվի, քանի որ բոլորն էլ գիտեին, որ  տանը շատ ոսկի ու փող կար: 

 
Հովհաննես Այվազովսկի

1817 - 1900 թթ.

 

     Հայազգի աշխարհահռչակ  ծովանկարիչը մահացել է 1900 թվականին, 82 տարեկան հասակում իր սիրելի Թեոդոսիայում, որտեղ ապրել է երկար տարիներ։

Այվազովսկին բեղուն վրձին ուներ, նկարում էր արագ, պաշտոնական հաշվարկներով ամբողջ կյանքի ընթացքում նա նկարել է 6000-ից ավել կտավ: Դժվար է ճշգրիտ հաշվել, թե որքան է վաստակել Այվազովսկին այն նկարներով, որոնք վաճառել է կենդանության օրոք, օրինակ, ռուս ցարին, կամ՛ թուրք սուլթանին։ Թեոդոսիայում նկարիչն իր համար առանձնատուն էր կառուցել, որը հետագայում քաղաքին էր կտակել որպես պատկերասրահ։ Նրա նվիրատվություններով  է կառուցվել Թեոդոսիայի ջրամատակարարման համակարգը: Նրա հովանավորությամբ է կառուցվել հնագիտական ​​թանգարանի շենքը։ Իրինա Պոգրեբեցկայան «Имения и земли помещика Айвазовского» հոդվածում նշում է, որ 1864 թվականին նա արդեն ուներ 2,5 հազար ակր (մոտ 2,7 հազար հեկտար) հող Ղրիմի Շահ-Մամայում: Հետագա տարիներին նկարիչը Ղրիմում ավելի շատ հողեր է գնել (մոտ 11 հազար հեկտար՝ ներառյալ խաղողի այգիները) և իր չորս դուստրերից յուրաքանչյուրին որպես օժիտ տվել է մի կալվածք։

 
Կլոդ Մոնե

1840-1926 թթ.

 

     86-ամյա իմպրեսիոնիստը մահացել է 1926 թվականին Գիվերնի կալվածքում, որը նա հավերժացրել է իր բազմաթիվ կտավներում:

Այս տան պատմությունն արտացոլում է Մոնեի հարստության աստիճանական աճը։ Նախ, 1883-ին, նա վարձակալում է այն՝ մի փոքրիկ հողամասի հետ միասին։ Այնուհետև, երբ նկարները սկսում են վաճառվել, Մոնեն գնում է  տունը, շրջակա շենքերը և շրջակայքի հողերը: Նա ձեռք է բերում մեկ այլ հողամաս ճանապարհի հակառակ կողմում և այնտեղ լճակ է փորում՝ վրան կառուցելով նկարներից հայտնի ճապոնական կամուրջը։

     Մոնեն շատ էր սիրում ծաղիկներ: Նա կառուցել է երեք ջերմատուն և անընդհատ նոր բույսեր պատվիրել։ Նրա այգիներում միաժամանակ յոթ այգեպան էր աշխատում։

 

shushan karapetyan

06.04.2022

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.