• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
 Մյասնիկյանի շլյապան,  Տերյանի ձերբակալությունն ու անավարտ «վեպերը»

Մյասնիկյանի շլյապան, Տերյանի ձերբակալությունն ու անավարտ «վեպերը»

1906 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ուշ գիշերով,  Վահան Տերյանի մոսկովյան բնակարան են ներխուժում մի քանի պաշտոնյա ու ոստիկան և սկսում խուզարկել։ Այդ պահին նրա հետ բնակարանում է լինում ընկերը՝ Օնիկ Օհանջանյանը։ Տերյանին ու ընկերոջը կասկածում էին հեղափոխական գործունեության մեջ, սակայն թե՛ խուզարկությունը և թե՛ հարցաքնությունները ոչինչ չեն տալիս և նրանց շուտով ազատ են արձակում։ Տերյանին և ընկերներին մեղադրում էին հեղափոխական գործունեության մեջ, սակայն չեն կարողանում գտնել ապացույցներ։ Այդ շրջանում բանաստեղծը Սոցիալ-դեմոկրատական հայկական կազմակերպության անդամ էր և քարոզչական գործունեությամբ շրջում էր հայաշատ վայրերում։ Մասնավորապես նույն՝ 1906 թվականին քարոզչություն էր իրականացրել Շիրակի գյուղերում։  Այս երեկոյի մասին ուշագրավ մանրամասներ է հաղորդում բանաստեղծն ընկերոջը՝ Ցոլակ Խանզադյանին, մեկ ամիս անց, հունվարի 3-ին գրված նամակում։Նամակում հիշատակվում է Տերյանի հեղափոխական ընկերները, մասնավարոպես հետագայում հայտնի գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը։

 

«Շնորհավոր Նոր տարի

(Да будет проклят прошлый год!)

Սիրելի Ցոլակ

Վերջապե՜ս կարող եմ քեզ գրել. Commedia est finita! В чем же состоит эта «Commedia Divina»: Ուրեմն լո՜ւր։

Դեկտեմբերի 2-ի երեկոյան Օնիկը ինձ մոտ եկավ գիշերելու. նախընթաց օրը (կամ երկու օր առաջ) Մեսնիկը գնացել էր Նախշվան: Օնիկը առանց հանվելու պառկեց քնելու, իսկ ես կարդում էի Պշիբշևսկու «De profundis»-ը: Նոր էի պառկել, հանկարծ ահռելի աղմուկով ներս են թափվում մի քանի գորոդովոյ, պրիստավը, օկոլոտոչնին և մի լրտես և սկսում են խուզարկել սենյակս։ Ես և Օնիկը հանգիստ կերպով և բավականին յումորիստիք տրամադրությամբ հետևում էինք նրանց։ Հավաքեցին իմ բոլոր սկսված և չվերջացրած «վեպերը», բոլոր նամակներս և բրոշյուրներ։ Ապա Օնիկից հարցրին տոմսակ, որը բացակայում էր:

Ապա բացին շկաֆը, ուր ընկած էր Ալեքսանի շլյապան լրագրով փաթաթած։ Ոչ ոք չէր մոտենում, կարծելով, որ ռումբ է. վերջապես Օնիկը վերցնում է շլյապան և մոտենալով պրիստավին, ծիծաղելով պատռում է թուղթը և ասում.

— Да это шляпа! шляпа!

Մենք հռհռում ենք:

Ապա պրիստավը առաջարկում է մեզ «օրենքի» անունով հետևել իրան։

— Что ж, оченно просто, подчиняюсь насилию, ասում է Օնիկը, և մենք ուրախ-ուրախ (չգիտեմ ինչու) հետևում ենք պ. ոստիկանին։

Այդ գիշեր և հետևյալ օրը ոստիկանատանը նստելուց մեզ տարան հռչակավոր Բութիրկան (որ այժմ կոչվում է սովորաբար Бутырская Академия): Տեղ չլինելու պատճառով մեզ նստեցրին միասին одиночный корпус-ի սենյակներից մեկում, ուր սովորաբար մի հոգի է նստում (մեզ հետ կար նույն օրը բանտարկված մի ուսանող ևս` Պոկրովսկի ազգանունով)։

Օնիկը իբրև ասպետ միայն իմ մասին էր մտածում, կարծելով, որ իրան շուտով կարձակեն, քանի որ խուզարկությունը իմ սենյակումն էր, և նա պատահաբար էր ընկել։

Մյուս առավոտ արթնացա` Օնիկը և Պոկրովսկին չկային (չկարծես, որ «մեր» Պոկրովսկին է). նրանց տարել էին «ընդհանուր» կամերաներից մեկը` «Пугачевская башня» կոչվող մասը։ Սկզբում ծանր էր մենակությունը, բայց շուտով ընտելացա. մարդը առհասարակ այն անասունների թվին է պատկանում, որոնք շատ շուտ են ընտելանում ամեն մի դրության։

Ինձ և Օնիկին մի քանի օրից տարան охранное отделение և հանեցին մեր լուսանկարները` մեր դեմքը հավերժացնելու համար երևի: Երևակայիր, одиночный корпус-ում (ուր ես էի նստած) նույնիսկ միտինգներ էին սարքում։ Բոլորը բարձրանում են պատուհանների վերա, բաց են անում լուսամուտները և, ընտրելով նախագահ, սկսում էին ճառերը։ Մազալու էր։

Ինչ երկարացնեմ, ինձ 12 օրից արձակեցին։ Օնիկս մնաց Եմելյանի և ուրիշների հետ (նրանցից միայն Պատվականյանին ես դու ճանաչում)։ Մինչև այժմ էլ նրանք նստած են և որոշակի ոչինչ չի կարելի ասել նրանց դրության մասին։ Լսել եմ միայն (չգիտեմ որքան ճիշտ է), որ Եմելյանին կքշեն կամ արտասահման, կամ Պարսկաստան (ведь Персия тоже արտասահման ?)։ Օնիկին գուցե նույնպես աքսորեն, ինչպես և Պատվականյանին, որի գործը ամենից լուրջն է։ Չեմ երկարացնում, որովհետև հաստատ ոչինչ հայտնի չէ դեռ»։

Hayk Hambardzumyan

09.02.2026

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.