• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Շնորհավոր Նոր տարի․ Հովհաննես Թումանյան

Շնորհավոր Նոր տարի․ Հովհաննես Թումանյան

Շնորհավոր Նոր տարի.

 

Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,
Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր...

Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ
Շնորհավորել քո կաղանդ։
... Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ,
Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության...

1891

 

Այս ոտանավորով է սկսվում Հովհաննես Թումանյանի՝ Անուշավան Աբովյանին 1891 թվականին հունվարի 1-ին  ուղղված նամակը։ Ան․ Աբովյանը  Հովհ․ Թումանյանի մտերիմ ընկերն էր, նրա դասընկերը Ստեփանավանի  դպրոցում։ Հետագայում Ան․ Աբովյանը նաև գյուղագիր էր։ Իր «Լևոնի հեքիաթը» պատմվածքում նա ներկայացնում է Հովհ Թումանյանի  դպրոցական կյանքը Ստեփանավանում։ Այս երգիծական բանաստեղծությունը այդ մտերմության արտահայտությունն է։ Բուն նամակում Հովհ․ Թումանյանը պատմում էր իր գրքերի հրատարակության խնդիրների ու դժվարությունների, նաև գնահատականի ու քննադատությունների մասին։ 

 

Անուշավան ջան,

<Հունվարի 5>

ժամանակ ուշացավ, այնպես որ այժմ ես կարող եմ և ասել-շնորհավոր Ծնունդ և Մկրտություն։ Այսօր նպատակ չունեի նամակ գրելու, սպասում էի «Մուրճի» այս հունվարի №-ին։ Ինձ խմբագիրն ասաց, որ իմ գրքիս մասին հոդված կա։ Խմբագիրը փոխել է յուր կարծիքը իմ մասին։ Հա՛, ուզում էի մի երկար նամակ գրել և քեզ ծանոթացնել այն քննադատության բովանդակության հետ, նույնպես և մեր հայրենակից երիտասարդների բազմաթիվ և ոգևորված նամակների հետ, սակայն բանն այնպես եկավ, որ ես ստիպված եմ այս նամակն շտապ քեզ հասցնել։ Ծանր ու բարակ փիլիսոփայություններ չեմ անում։ Ես միանգամայն վճռել էի քեզ այսպիսի բան չասեմ, ի նկատի առնելով քո նոր գործը և սուղ միջոցներդ և, հիրավի, քեզանից ծածուկ շատ «նեղություններ» կրեցի քեզ չնեղացնելու համար չգրելով, բայց այժմ, երբ համարյա նեղություններս վերջանում են, պարտատերերս լիություն են ստանում գրքի վաճառումից և փոքր բան է մնում, չեմ ուզում ուրիշին դիմել, մանավանդ, սպասում եմ մի քանի տեղերից փողերի, ուստի նամակս ստանալուն պես տասնևութն ռուբլի ուղարկիր Բարխուդարյանի տպարանը, նամակով, գրիր, որ իմ կողմից ես ուղարկում, ահա հասցեն. Москва, Мкртичу Бархударянцу. типография Бархударянца. Газетный, пер. д<ом)> Лианозова. Բոլոր մնացածը 30 ռուբլի էր։ 12 ռուբլու գիրք ծախվելով այնտեղ ուսանողները տվել են. մնացած 18 ռուբլու համար երաշխավորել են, բայց նրանց մուննաթից լավը քո ուղարկելն է։ Այս օրերս նամակ կգրեմ։

<Հ. Գ.> Բարխուդարյանին գրած նամակդ պարզ և կարճ կլինի։

Քո Հովհաննես
(Գրքիս Բ հատորը արդեն լույս է տեսել և ահա նամակիս ճակատին կպցրած ուղարկում եմ)։ Տանըցիք բարևում են (ըհը՛)։

Hayk Hambardzumyan

02.01.2026

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.