• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ո՞ւր էր անհետացել Կոմիտասը․ հիշում է Հրաչյա Աճառյանը

Ո՞ւր էր անհետացել Կոմիտասը․ հիշում է Հրաչյա Աճառյանը

Հայ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը բարեբախտություն է ունեցել 1899-1902 թթ․ Էջմիածնում  նույն սենյակում ապրելու Կոմիտասի հետ։ Մեծ երաժիշտն ու մեծ լեզվաբանը այդ ժամանակ դասավանդում էին Գևորգյան ճեմարանում։ Նա ուշագրավ մանրամասներ է հաղորդում Կոմիտասի մարդկային նկարագրի, սովորությունների ու ժողովրդական երգերի գրառումների  մասին։

 

«Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:

Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:

Անգամ մը ս. Գևորգի տոնին՝ պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան։

Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար...

Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դհուլի ու զուռնայի աղաղակներով լեցնելով օդը:

Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին... Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ.

«Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»: Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ՝ Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով՝ ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը:

Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր Հայոց լեզվի մեջ և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:

Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հաճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջը: Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելցներ վստահ շեշտով մը.

«Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին — մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն...»:

Art 365

25.07.2026

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.