• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
7 անհայտ փաստ Սերժ Թանկյանի մասին

7 անհայտ փաստ Սերժ Թանկյանի մասին

1967 թ․ օգոստոսի 21-ին է ծնվել  ամերիկահայ երգիչ, System of a Down աշխարհահռչակ մեթալ-ռոք խմբի համահիմնադիր ու մենակատար Սերժ Թանկյանը։ Հայազգի երաժիշտը շնորհիվ իր յուրահատակ երգերի, անկրկնելի ձայնի ու կատարողական յուրահատուկ ոճի, ինչպես նաև ակտիվ հասարակական գործունեության հայտնի է ամբողջ աշխարհում։ Սիրված երաժշտի ծննդյան առիթով Art365-ը ներկայացնում 7 փաստ նրա կյանքից։

 

Սերժ Թանկյանը ծնվել է Բեյրութում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում։ Սերժի նախնիները Կայսերի, Թոկատ ու Ուրֆա քաղաքներից էին։ 

System of a Down խմբի հիմնադիրներ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը սովորել են Գլենդելի միևնույն՝ Rose and Alex Pilibos հայկական դպրոցում, սակայն միմյանց չեն ճանաչել մինչ 1992 թ․։

Սերժ Թանկյանը սովորել է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, մասնագիտությամբ մարքեթոլոգ է։

Դպրոցական տարիներից սկսած և մինչ օրս Թանկյանը ամենատարբեր նախաձեռնություններով պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի անվտանգության ապահովման համար։

2008 թ․ Թանկյանը հիմնել է Հայկական սուրճի վաճառքով զբաղվող Kavat(Գավաթ) Coffee ընկերությունը։

Թանկյանը բուսակեր է։ Նաև ակտիվորեն զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ: 2009 թ․ ստորագրել է  KFC ընկերությանն ուղղված   մի բողոքագիր՝ ընդդեմ թռչունների մորթի կազմակերպման ձևի։ 

Սերժ Թանկյանի կինը՝ Անժելա Մադաթյանը ծագումով Վանաձորից  է։

Art 365

21.08.2023

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.