• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
7 հետաքրքիր փաստ ու առասպել Նիկոլա Տեսլայի մասին

7 հետաքրքիր փաստ ու առասպել Նիկոլա Տեսլայի մասին

1856 թ. հուլիսի 10-ին է ծնվել սերբական ծագմամբ ամերիկացի հայտնի ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան: Էլեկտրականության ու ռադիոտեխնիկայի բնագավառում մեծ ու հեղափոխական գործունեություն ծավալած Տեսլան, նաև արտասովոր մարդ էր, որի կյանքի ու գործունեության շուրջ տարբեր առասպելներ են հյուսվել: Art365-ը ներկայացնում ուշագրավ փաստեր մեծ գյուտարարի մասին:

 

Նիկոլա Տեսլան ծնվել է սերբ քահանայի ընտանիքում, որը շատ հետաքրքրված էր ռադիոտեխնիկայով: Գյուտարարի խոստովանությամբ, որ նա 1939թ.-ին արել է 12-ամյա  Պաուլա Ֆոտիչին ուղղված նամակում, էլեկտրականությամբ նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ առաջացել է 3 տարեկանում, երբ շոյել է կատվի մեջքն ու զգացել առաջացող հոսանքը: 

 

Տեսլան հայտնի է հատկապես  փոփոխական հոսանքի (AC) ստեղծման ուղղված իր աշխատանքներով: Հոսանքի այս տիպը  ավելի արդյունավետ և անվտանգ էր մեծ հեռավորությունների վրա փոխանցվելու համար, համեմատած հաստատուն հոսանքի (DC), որի հետ կապված աշխատանքներով զբաղվում է   Թոմաս Էդիսոնը։ Տեսլան և Էդիսոնը, թեև սկսել են համատեղ աշխատանքով, սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվում են, իսկ կայուն ու փոփոխական  հոսանքների «պատերազմում» հաղթում է Տեսլան: Փոփոխական հոսանքի համակարգերը դառնում են էլեկտրացանցերի ստանդարտը ամբողջ աշխարհում։

 

Տեսլան է  ստեղծել է ինդուկցիոն շարժիչ և տրանսֆորմատոր, որոնք դարձան էլեկտրաէներգիայի բաշխման հիմնական միջոցներ։

Թեև ռադիոյի գյուտի հեղինակ են համարվում Ալեքսանդր Պոպովն ու  Գուլիելմո Մարկոնին, սակայն  Տեսլան մեծ ներդրում է ունեցել  ռադիոտեխնոլոգիաների մշակման մեջ և նույնիսկ ստացել է որոշ առանցքային բաղադրիչների արտոնագրերը Մարկոնիից առաջ։

 

Տեսլան փորձարկումներ է կատարել էլեկտրաէներգիայի անլար փոխանցման ոլորտում: Նա երազում էր ստեղծել  էներգիայի փոխանցման համաշխարհային անլար համակարգ։ Նրա՝ Նյու Յորքում՝ Լոնգայլենդում կառուցած Ուորդենկլիֆ աշտարակը այս հավակնոտ ծրագրի մի մասն էր։ Ուշագրավ է, որ Տեսլայի անլար էներգիայի համակարգի աշխատանքով է մեկնաբանվում 1908 թվականի Սիբիրում  Տունգուսյան երկնաքարի պայթյունը: Ըստ տարածված առասպելի, դա ոչ թե երկնաքար է եղել, այլ  կուտակված էներգիայի պայթյուն, որն   ուղարկել է Տեսլան  հազարավոր կիլոմետրեր հեռվից:

 

Գիտնականին հաճախ մարգարե են համարում, քանի-որ նա է կանխատեսել ժամանակակից շատ տեխնոլոգիաներ. անլար հաղորդակցությունը, համացանցը, սմարթֆոնները և վերականգնվող էներգիան։ Ըստ տարածված առասպելներից մեկի Տեսլան հայտնաբերել է մեծ տարածություններ փոխանցող էլեկտրական մահացու ճառագայթները, որոնք ապագայում կդառնան պատերազմների հիմնական զենքերը, բայց միաժամանակ կնպաստեն պատերազմների վերացմանը: 

 

Տեսլան երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Կյանքն անցկացրել է մենության մեջ: Նա պնդում էր, որ սա օգնել   է նրան կենտրոնանալ միայն գիտական աշխատանքի վրա:  Քնում էր օրական ընդամենը 2-3 ժամ և հաճախ աշխատում  48 ժամ անընդմեջ առանց հանգստի։ Նրա աշխատանքային օրակարգը չափազանց ծանրաբեռնված էր: 

 

Նա տառապում էր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներով։ Մոլագարության հասնող մաքրամոլություն ուներ: Նաև  հաշվում էր իր քայլերը, ամեն ինչ անում էր երեք անգամ, չէր սիրում  զարդեր և կլոր առարկաներ: Կյանքի վերջին տերիներին շատ տարված էր աղավնիներով, որոնց ամեն օր կերակրում էր:

Art 365

10.07.2024

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.