• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
10 փաստ Հովսեփ Օրբելու մասին

10 փաստ Հովսեփ Օրբելու մասին

Լրացավ հնագետ, արևելագետ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս՝ Հովսեփ Օրբելու ծննդյան 135-ամյակը։ Մեծ գիտնականը հետաքրքիր ու իրադարձություններով հարուստ կյանք է ունեցել, նախաձեռնել ու իրականացրել մշակութային կարևոր ու մեծամասշտաբ միջոցառումներ, հեղինակել հայագիտական մնայուն աշխատություններ։ Art365-ը ներկայացնում է Հովսեփ Օրբելու կյանքի ու գործունեության հետ կապված 10 ուշագրավ փաստ․ 

 

1.Հովսեփ Օրբելու հայրը՝ Աբգարը սերում էր Սյունաց Օրբելյանների, իսկ  մայրը՝ Վարվառան  Արղության-Երկայնաբազուկների հայտնի հայ իշխանական տոհմից։ 

2.Ուսանողական տարիներին Հ․ Օրբելին հեղինակել է հայտնի «Բրոկհաուզ և Եֆրոնի» հանրագիտական բառարանի հայկական, վրացական և իսլամական արվեստի վերաբերյալ հոդվածներ։

3. 1916 թ․ Հ․ Օրբելին և Ն․ Մառը  Վանում հայտնաբերում են Սարդուրի Բ-ի ծավալուն արձանագրությունը, որը համարվում է  Վանի թագավորության այս տիրակալի կյանքի ու գործունեության ամենաընդգրկուն ակնարկը։ 

 

4.1926 թ․ հիմնադրել ու գլխավորել է Էրմիտաժի թանգարանի Արևելքի արվեստի բաժինը, իսկ 1934-1951 թթ․ եղել այդ նշանավոր թանգարանի տնօրենը։

5.1928-1932թթ.Խորհրդային կառավարությունը  երկրի ֆինանսական վիճակը կայունացնելու նպատակով  որոշում է վաճառել թանգարաններում պահվող համաշխարհային արվեստի գլուխգործոցները: Ընտրվում ու վաճառվում էին տարիներով հավաքված բացառիկ գործեր, աղետալի վիճակ էր ստեղծվում թանգարաններում։ Երբ հերթը հասնում է Էրմիտաժին,  Հ․Օրբելին 1932 թ․ հոկտեմբերի 25-ին նամակ է գրում Ի․ Ստալինին  և ներկայացնում ստեղծված իրավիճակը։ Նոյեմբերի 5-ին Ստալինը պատասխան նամակ է գրում Օրբելուն, ինչի արդյունքում ոչ միայն Արևելքի  արվեստի, այլև արևմտաեվրոպական արվեստի շատ գլուխգործոցներ վերադարձվում են թանգարանին։

 

6.Հովսեփ Օրբելին Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահն է(1943-1947 թթ․)։   

7. Հայրենական պատերազմի ընթացքում Հ․ Օրբելին մնալով շրջափակված Լենինգրադում՝ կազմակերպում է Էրմիտաժի հավաքածուների տեղափոխությունը Սվերդլովսկ (Եկատերինբուրգ) ու դրանց պահպանությունը։

8. 1946 թ․  որպես մեղադրող կողմի վկա մասնակցել Նյուրենբերգյան դատավարությանը, որտեղ ցուցմունք է տվել պատերազմի ժամանակ վնասված մշակութային արժեքների վերաբերյալ։

 

9.Հովսեփ Օրբելին «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի միջոցառումների կազմակերպիչն է։ Այս առիթով 1939 թ․ ստեղծված «Սասունցի Դավիթ» անունը կրող համահավաք բնագրի խմբագիրը և առաջաբանի հեղինակը։ Նաև հեղինակել է «Հայկական հերոսական էպոսը» գիրքը(1956):

10. Օրբելի եղբայրների՝ Ռուբենի, Լևոնի և Հովսեփի թանգարանը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում։ 

Art 365

26.03.2022

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.