• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365 հրատարակչություն․ գրքի ճանապարհը՝ գաղափարից՝ ընթերցող

Art365 հրատարակչություն․ գրքի ճանապարհը՝ գաղափարից՝ ընթերցող

ART365 Publishing-ը Art365 մշակութային հարթակի նոր հրատարակչական ուղղությունն է, որի նպատակն է ստեղծել, հրատարակել և հանրահռչակել գրական, գիտական, մշակութային և արվեստաբանական արժեքավոր աշխատություններ։

 

Մենք հավատում ենք, որ գիրքը պարզապես տպագիր արտադրանք չէ։ Այն գաղափարի, գիտելիքի, ստեղծագործական աշխատանքի և մշակութային հիշողության պահպանման ու փոխանցման կարևորագույն միջոցներից է։ Հետևաբար, յուրաքանչյուր հրատարակություն մեզ համար առանձին մշակութային նախագիծ է, որի իրականացման ընթացքում կարևոր են ոչ միայն բովանդակությունն ու տպագրական որակը, այլև գրքի գաղափարական ամբողջությունը, խմբագրական մշակույթը, գեղարվեստական ձևավորումն ու ընթերցողին հասնելու հնարավորությունները։

ART365 Publishing-ը ձևավորվում է Art365.am մշակութային կայքի գործունեության հիման վրա՝ շարունակելով տարիների ընթացքում կուտակված փորձը գրականության, արվեստի, պատմության, մշակութային ժառանգության և հանրային հաղորդակցության ոլորտներում, նաև կայքի հիմնադիրների  հրատարակաչական գործունեությունը։ Մեր հրատարակչական նախաձեռնության հիմքում նույն սկզբունքն է, որով առաջնորդվել ենք նաև կայքի գործունեության ընթացքում՝ բացահայտել, ուսումնասիրել, ներկայացնել և հանրահռչակել մշակութային արժեքները՝ դրանք հասանելի դարձնելով հնարավորինս լայն լսարանի։

Մեր փորձը՝ մշակութային բովանդակությունից դեպի գիրք

 

Art365.am-ը ստեղծվել և զարգացել է որպես մշակութային տեղեկատվության, վերլուծության և հանրահռչակման հարթակ։ Տարիների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել հայ և համաշխարհային գրականությունը, կերպարվեստը, քանդակագործությունը, թատրոնը, կինոն, երաժշտությունը, պատմությունն ու մշակութային ժառանգությունը։

Կայքի գործունեության կարևոր ուղղություններից են գրական և մշակութային երևույթների ուսումնասիրությունը, հեղինակների ու արվեստագետների ստեղծագործական ժառանգության ներկայացումը, նշանակալի իրադարձությունների լուսաբանումը, գրքերի և արվեստի գործերի մասին վերլուծական նյութերի պատրաստումը, ինչպես նաև մշակութային թեմաների հանրամատչելի ներկայացումը։

Մեր աշխատանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ գրականությունն ու մշակույթը, ազգային ինքնության և հիշողության հարցերը, ժողովրդական բանահյուսությունն ու ավանդույթները, ինչպես նաև հայկական մշակույթի՝ համաշխարհային մշակութային գործընթացների համատեքստում դիտարկումը։

Այս փորձը ձևավորել է մեր խմբագրական մոտեցումը՝ բովանդակային խորություն, մասնագիտական ճշգրտություն, լեզվական ու ոճական պատշաճություն և նյութը ժամանակակից ընթերցողին հասկանալի ու հետաքրքիր ներկայացնելու կարողություն։

ART365 Publishing-ը հենց այս փորձը տեղափոխում է գրահրատարակչական դաշտ՝ նպատակ ունենալով ստեղծել ոչ միայն առանձին գրքեր, այլև փոխկապակցված հրատարակչական նախագծեր և թեմատիկ շարքեր։

Հրատարակչական հիմնական ուղղությունները

 

Մեր հրատարակչական ծրագրերի առանցքում լինելու են գրականությունը, գիտությունը, արվեստը և մշակութային ժառանգությունը։

Գիտական և ակադեմիական հրատարակություններ

Հրատարակելու ենք հայագիտության, գրականագիտության, մշակութաբանության, բանագիտության, պատմության, արվեստաբանության և հարակից գիտակարգերի ուսումնասիրություններ, մենագրություններ, ժողովածուներ ու հետազոտական աշխատանքներ։

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը, ավանդական մշակույթի տարբեր դրսևորումներին, գրական և բանահյուսական ժառանգության արդիական մեկնաբանություններին, ինչպես նաև հայ մշակույթի համեմատական ուսումնասիրություններին։

 

Գրականություն և թարգմանություններ

 

Մեր հետաքրքրությունների շրջանակում են ժամանակակից հայ գրականությունը, դասական գրականության նոր հրատարակությունները, գրական ժողովածուները, էսսեներն ու գրականագիտական ուսումնասիրությունները։

Կարևոր ուղղություն է լինելու նաև թարգմանական գրականությունը՝ հայ ընթերցողին համաշխարհային գրականության արժեքավոր գործերն ու մշակութային մտքի կարևոր դրսևորումները ներկայացնելու նպատակով։

 

Մշակութային և արվեստաբանական հրատարակություններ

 

Կստեղծենք և կհրատարակենք արվեստագետների ստեղծագործական կյանքին ու ժառանգությանը, արվեստի առանձին ուղղություններին, մշակութային իրադարձություններին և երևույթներին նվիրված գրքեր, պատկերագրքեր, ալբոմներ, կատալոգներ ու պատկերազարդ հրատարակություններ։

Այս ուղղության կարևոր նպատակներից է արվեստի գործերի, մշակութային հավաքածուների և անհատական ստեղծագործական ժառանգության փաստագրումն ու հանրահռչակումը։

 

Ժողովրդական մշակույթ և մշակութային ժառանգություն

 

Առանձին տեղ ենք հատկացնելու բանահյուսությանը, էպոսագիտությանը, ժողովրդական հավատալիքներին, ծեսերին, ավանդույթներին, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված հրատարակություններին։

Մեր նպատակն է ավանդական մշակույթը ներկայացնել ոչ միայն որպես անցյալի պահպանված ժառանգություն, այլև որպես ժամանակակից մշակութային ինքնության և ստեղծագործական մտածողության կարևոր աղբյուր։

 

Մանկապատանեկան և պատկերազարդ գրականություն

 

Հրատարակչական ծրագրերում նախատեսում ենք ներառել նաև երեխաների և պատանիների համար նախատեսված գրքեր, պատկերազարդ պատմություններ, ճանաչողական հրատարակություններ և մշակութային թեմաներով կրթական գրականություն։

Կարևորելու ենք բովանդակության մատչելիությունը, պատկերային լեզվի որակը և ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու հնարավորությունը։

Art 365

21.11.2026

նոր գիրք, հրատարակչություն, տպագրություն, գրքի տպագրություն, տպագրության կազմակերպում, հրատարակչական ծառայություններ, տպագրական ծառայություններ, մանկական գրքեր, Գրքեր, որ արժե կարդալ այս ամառ, ժողովրդական արվեստ

Մեր մեջ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.