• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ գիրք կարդալ

Ինչո՞ւ գիրք կարդալ

 

Կարելի է իհարկե, գրքի դերի, գրականության նշանակության, ընթերցանության կարևորության մասին երկար ու սիրուն բաներ ասել:  Ես էլ տարբեր լսարաններում, եթերներում, հոդվածներում և այլուր անընդհատ խոսել ու խոսում եմ այդ մասին: Կարելի է իհարկե խորհուրդ տալ մարդկանց կարդալ ժամանակակից հայ գրականություն, օրինակ Հ.Էդոյան, Հ.Գրիգորյան, Հ.Մովսես, Ա.Այվազյան, Լ.Խեչոյան կամ ավելի երիտասարդների,  վերընթերցել դասականներին՝ Խ.Աբովյան, Ե.Չարենց, Հ.Սահյան, Պ.Սևակ, իհարկե հրաշալի Հ. Մաթևոսյան: Կարդալ թարգմանական զգայացունց ու տեղ-տեղ հիանալի վեպեր։ Կարելի է, բայց պե՞տք է արդյոք:

Շատ ու խելացի բաներ կարելի է ասել գրականության ու ընթերցանության մասին, դրանք համեմել տպավորիչ մեջբերումներով, բայց նախկինում ասվածն արդեն չկրկնելու ձգտումը, գուցե առավել չափով տարիներ շարունակ ասվածի արձագանքները չտեսնելու հիասթափությունն, ինձ ստիպում է ասել այլ բաներ.

անիմաստ է գրականություն կարդալը եթե դա անում ես նորաձևությանը տուրք տալու, լայք հավաքելու, քննություն հանձելու, գրագետ երևալու համար,

անիմաստ է գրականություն կարդալը, եթե այն փորձելու ես ձևել ու մեկնաբանել դպրոցական դասագրքի կաղապարներով ու պարզունակ մեթոդներով,

 անիմաստ է հատկապես 20-21-րդ դարերի գրականության ընկալման ու մեկնաբանության մասին մտածել, եթե գաղափար չունես արվեստի այլ ձևերի մասին. չես դիտել ու դիտում լավ ֆիլմեր, գաղափար չունես գեղանկարչության ու երաժշտության մասին:

Ընդհանրապես ընթերցանությունը ոչինչ չի կարող տալ և ժամանակի իզուր վատնում է, եթե նպատակը քո հոգեմտավոր հասունացումը, ավելի ազնիվ, մտածող, իր նպատակներն ու առաքելությունը գիտակցող  մարդ դառնալը չէ:  Աշխարհի ու մարդկանց ավելի խորը ճանաչողությունը չէ։ 

Ավելին՝ ընթերցանությունը կարող է վտանգավոր լինել, եթե դու չես հասկանում ինչ, ինչու և ինչպես ես կարդում։ Եթե դա քեզ համար ժամանակավոր կեցվածք է, այլ ոչ թե կենսակերպ։  

Նկ.Պ.Պիկասսո, Երիտասարդ աղջիկը գիրք է կարդում լողափին, 1937

Art 365

12.01.2021

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.