• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Լավաշի հետ կապված ավանդազրույցներ և սովորույթներ

Լավաշի հետ կապված ավանդազրույցներ և սովորույթներ

Լավաշի և առհասարակ հացի հետ կապված շատ ավանդազրույցներ և սովորույթներ կան: Դրանցից մի քանիսը կներկայացնենք այս հոդվածով:

 

Աշորան ու գրտնակը

 

Հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակն ի սկզբանե եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Եթե հայոց աշխարհում ինչ-որ մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս: Ըստ ավանդության գրտնակն իր կլորիկ ձևն է ստացել  տարբեր ճակատների հարվածելով:  Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

 

Լավաշն ու Արամազդի անեծքը

 

Ըստ հին հայոց դիացաբանության, աստվածների հայր Արամազդը Աստղիկի և Վահագնի հարսանիքին մի լավաշ է դնում հարսի ուսին: Փեսայի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը բարկանում է և անիծում Աստղիկին` ասելով. «Հացը գետնին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:  Այդ օրվանից հայերի հարսանեկան ծիսակարգի կարևոր մաս է դառնում  նորահարսի ուսին լավաշ գցելը: Այս սովորույթը այն հավատի արտահայտությունն է, թե  աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Բացի այս, հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու նորապսակների հաջողության երաշխավորն է համարվում: Նորածիններին «չար աչքից» պաշպանելու համար մեր նախնիները նրանց կրծքին հաց կամ լավաշ էին  դնում:

 

Սրբազան թոնիրը

 

Թոնիրը խորհրդանշում է արեգակի ջերմությունը և հնում այն կառուցվել է տան կենտրոնում: Մեր նախնիները  թոնրի վրա դնում էին «քուրսին», ծածկում  կարպետով, և ցուրտ եղանակին ոտքերը դնում էին քուրսու տակ: Թոնիրը մշտապես վառ պահելը նշանակել է ընտանիքի, օջախի բարեկեցությունը ապահովելը: Այս առումով, նաև մաքրագործող նշանակությամբ կրակը ամփոփելը, թոնիրը դարձրել են սրբազան: Մեր ազգային էպոսում և այլ աղբյուրներում հիշատակություններ կան, որ երեխաներին քահանան կնքում էր թոնրի վրա: 

 

Սովորություններ, անեծքներ ու օրհնանքներ

 

Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և  ուժ ստանար:

 

Հացը դանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով։ Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել։

 

Նախքան հացն ուտելը ծերերը այն մոտեցրել են ճակատներին:

 

Հացի պաշտամունքի հետ կապված կան օրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացով երդվել են`

«Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի»:

Օրհնել են`«Կերածդ հացը հալալ լինի»:

Անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդ բռնի», «Կերած հացդ հարամ լինի», «Հացը գետին մի գցի, Աստված աչքերդ կհանի»,

«Թե ում էի մի կտոր հաց տվել», և այլն։

«Սասնա ծռեր» էպոսի հերոսների հանրահայտ աղոթք-երդումում նույնպես հացն է հիշատակվում՝ «Հացն ու գինին, Տեր կենդանի»

 

shushan karapetyan

06.05.2023

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.