• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Նունե․ անվան ծագումն ու ավանդությունը

Նունե․ անվան ծագումն ու ավանդությունը

Nunos և Նունե

 

Նունե-ն հայկական կանացի տարածված անուն է։ Այն հայոց մեջ գործածվում է շատ վաղուց։ Ավանդական ստուգաբանությամբ, անունը ծագում է ասորերեն Nunos բառերից։ Այս անունը, որպես իգական անձնանուն հիշատակվում է պատմական հնագույն աղբյուրներում։ Հետագայում անունը վերստին տարածվել է և լայնօրեն գործածվում է նաև այսօր՝ շնորհիվ Սուրբ Նունեի վարքի։ 

 

Սուրբ Նունե և Նինո

 

Հայկական եկեղեցական ավանդության մեջ հայտնի է  Սուրբ Նունե կույսը։ Սուրբ Նունեն եղել է Հռիփսիմյանց կույսերից մեկը։ Նա Վարագա լեռան մոտ առանձնացել է Հռոմից Հայաստան եկած կույսերի խմբից  և հասել է Վիրք՝ Վրաստան։ Այնտեղ՝ Մցխեթի մոտ, նա ճգնավորական կյանք է վարել և քրիստոնեություն քարոզել։

Վրացական աղբյուրներում կույսը  հիշատակվում է  Սուրբ Նինո անունով։ Նա 3-րդ դարի վերջից 4-րդ դարի առաջին կեսն ապրած քրիստոնյա քարոզիչ և սրբուհի էր։ Նրա հետ է կապված Վրաստանում քրիստոնեության տարածման պատմությունը։

 
Նունե և Միհրան

 

Ավանդության համաձայն՝ Նունեն իր քարոզչության ընթացքում բժշկել է հիվանդներին, այդ թվում և  վրաց թագավոր Միհրանի որդուն, ապա նաև  Նանա թագուհուն։ Վարքագրության կանոներին համապատասխան, այս իրադարձություններից հետո քրիստոնեությունը մուտք է գործում ազնվական միջավայր։ Շարունակության մեջ թագավորը որսի ժամանակ հայտնվում է մառախուղի մեջ և, հիշելով Նունեի քարոզած Աստծուն, աղոթում է նրան։ Մթությունը փարատվում է, և այդ դեպքից հետո Միհրանը որոշում է  քրիստոնյա դառնալ։ 

Նունեի խորհրդով Վիրքի թագավորը դիմում է քրիստոնեական աշխարհի հոգևոր առաջնորդներին՝ խնդրելով հոգևորականներ ուղարկել իր երկիր։ Հայկական և վրացական աղբյուրներում այս դրվագի մանրամասները որոշ տարբերություններ ունեն․ ըստ վրացական ավանդության՝ պատգամավորները դիմում են Կոստանդիանոս կայսրին, իսկ հայկական ավանդության մեջ՝ Սուրբ Գրիգոր  Լուսավորչին։

Հետագայում Կուր գետում տեղի է ունենում ժողովրդի մկրտությունը, իսկ Մցխեթում կառուցվում է Սուրբ Խաչ եկեղեցին։ Նունեն շարունակում է շրջել Վիրքի տարբեր գավառներում և քարոզել։

shushan karapetyan

26.08.2026

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.