• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայկական առածներ և ասացվածքներ [մաս 2]

Հայկական առածներ և ասացվածքներ [մաս 2]

Առածներն ու ասացվածքները ժողովրդական իմաստության կարճ ու խտացված արտահայտություններ են, որոնք սերունդների փորձի հիման վրա փոխանցվել են բանավոր խոսքի միջոցով: Դրանք հաճախ ունեն դաստիարակչական և խրատական բնույթ՝ արտահայտելով մարդկային հարաբերություններ, վարքի կանոններ, կյանքում տեղի ունեցող իրադարձությունների իմաստներ:

Առածները և ասացվածքներն արտահայտում են տվյալ ժողովրդի մտածելակերպը, նիստուկացը և իմաստությունը։

Առանձնացրել ենք հայկական առածներ և ասացվածքներ։

 

  • Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։

 

  • Աղքատին ով է տվել արքայություն։

 

  • Երկաթը տաք-տաք կծեծեն։

 

  • Խելքը բնովի է, դնովի չէ։

 

  • Լեզուն մեկ է խոսում, հացն՝ երկու։

 

  • Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը։

 

  • Կնոջ շինած տունը աստված էլ չի քանդի, աստծու շինած տունը կինը կքանդի։

 

  • Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։

 

  • Գյուղ կանգնի, գերան կկոտրի։

 

  • Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը։

 

  • Աստված փլավն ում է տվել, ախորժակը` ում։

 

  • Աշխարհն աշխատավորինն է։

 

  • Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում։

 

  • Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ։

 

  • Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ։

 

  • Գիշերը գողություն է անում, ցերեկը <<տեր ողորմյա>> է ասում։

 

  • Ամեն շուն իր դռանն է հաչում։

 

  • Գործը փառավոր, փառքը թևավոր։

 

  • Լեռն ինչքան էլ բարձր լինի, մի օր վրայով ճանապարհ կանցնի։

 

  • Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։

 

  • Աշխարհն արոտ, մենք մեջը կարոտ։

 

  • Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր։

 

  • Կտրտած հացը հետ չի դառնա։

 

  • Բամբասողը ընկույզի տոպրակ է, ինչքան շարժես ձայն կհանի։

 

  • Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել։

 

  • Գառը մորթում են, ասում են` ոչխարի հետ գործ չունեմ։

 

  • Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս։

 

  • Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա։

 

  • Գիշեր չի եղել, որ չի լուսացել։

 

  • Աղվեսի վկան իր պոչն է։

 

  • Բոլոր հացերն էլ հալա չեն։

 

  • Անտեր ոչխարը գայլը կուտի։

 

  • Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը։

 

  • Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

 

  • Գնա մեռի, արի սիրեմ։

 

  • Անձրևն ինչ անի քարին, խրատն ինչ անի արին։

 

  • Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն։

 

  • Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։

 

  • Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում։

 

  • Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը։

 

  • Գլորվել է խուփը, գտել է պուտուկը։

 

  • Գայլից վախեցողը ոչխար չի պահի։

 

  • Լավ ձին գարի կավելացնի, վատ ձին՝ մտրակը։

 

  • Լեզու կա դեզ է, լեզու կա մկնդեղ է։

 

  • Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ։

 

  • Գայլը կերավ, բայց վախը մնաց։

 

  • Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է։

 

  • Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ։

 

  • Գետը չե՞ս տեսել, տախտակ ես հանել։

 

  • Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։

 

 

կարդա նաև՝

Հայկական առածներ և ասացվածքներ՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

 

Շուշան Մարուքի

09.10.2024

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.