• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույց

Լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույց

Ուղղագրական ու բառագործածության տարածված սխալներ, բառակազմության, ձևաբանության ու շարահյուսության հայտնի ու անհայտ ուշագրավ իրողություններ, արևմտահայերենի ու արևելահայերենի առնչություններ, հայոց լեզվի զարգացման տարբեր փուլերի հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ ու խնդիրներ, ճիշտ գրելու և ճիշտ խոսելու խորհուրդներ․ սա ոչ ամբողջական ցանկն է այն թեմաների, որոնք ներկայացվում են լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի նոր՝   «Լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույց» գրքում։ 

Գիրքը լույս է ընծայել  «Լինգվո» հրատարակչությունը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ 

Հայերենի գրավոր և բանավոր խոսքի բարելավմանը  միտված այս ուշագրավ ձեռնարկում հեղինակը առանձնացրել է աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին, ընդհանրապես մայրենիի  իմացության կատարելագործմամբ հետաքրքրված լայն հանրությանն օգտակար գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին և ամեն օր։ 

Գնահատելի է, որ բարդ ու կնճռոտ լեզվաբանական հարցերը ուղեցույցում ներկայացվում են մատչելի ձևով, հետաքրքիր շարադրանքով, անմիջական ու գրավիչ ոճով, դիպուկ օրինակներով։ 

  Ուղեցույցում ընդգրկված 50 նյութերը մինչ հրատարակությունը՝  2021 թվականից, ամենամսյա պարբերականությամբ հրապարակվել են art365 կայքի «Լեզվանի» էջում։ Art365-ը շնորհավորում է  Դավիթ Գյուրջինյանին գրքի հրատարակության առիթով։ Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը այսպիսի շոշափելի ու օգտակար արդյունքներ է ունենում, իսկ կայքի ընթերցողներին հրավիրում ենք ծանոթանալու մեր այս, նաև՝ «Հայերենը ԱՅԲԻՑ մինչև ՔԵ Դավիթ Գյուրջինյանի հետ» նոր լեզվաբանական շարքի նյութերին։

 

 

Art 365

12.10.2025

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.